Author Archives: Miqayel

Նյուքասլը 26 տարի նվաճեց ՉԼ խմբային փուլի ուղեգիր 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում մրցեց «Լեսթերի» դեմ։ «Կաչաղակները», չնայած հանդիպման մեծ մասում ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն, չկարողացան կոտրել «աղվեսների» դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման հերոս դարձավ հյուրերի դարպասապահ Դանիել Այվերսենը` կատարելով 4 սեյվ։ Ոչ-ոքիից հետո Էդի Հաուի թիմը վաստակեց 70 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ […]

Յուվենտուսից կրկին միավորներ հանվեցին

Ֆինանսական խարդախությունների պատճառով «Յուվենտուսից» կրկին միավորներ հանվեցին։ Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել` թուրինյան ակումբին պատժել եկտամտի ֆիկտիվ աճ ցույց տալու համար։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «բյանկոներիներից» այժմ հանվել է 10 միավոր։ Հատկանշական է, որ դատախազ Ջուզեպե Չինեն պահանջել է, որպեսզի «Յուվենտուսից» հանվի 11 միավոր։ Հիշեցնենք, որ դեռևս սույն թվականի հունվարին […]

ՈՒԵՖԱ-ն նշանակել է երվագավաթային բոլոր եզրափակիչների մրցավարական անձնակազմերը

ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանի եվրագավաթային բոլոր եզրափակիչների մրցավարական անձնակազմերը: Չեմպիոնների լիգա Գլխավոր մրցավար – Շիմոն Մարչինյակ (Լեհաստան) Եզրային մրցավարներ – Պավել Սոկոլնիցկի, Տոմաշ Լիստկևիչ (երկուսն էլ՝ Լեհաստան) Չորրորդ մրցավար – Իշտվան Կովաչ (Ռումինիա) Մրցավարի պահեստային օգնական – Վասիլե Ֆլորին Մարինեսկու (Ռումինիա) VAR համակարգի պատասխանատուներ – Տոմաշ Կվյատկովսկի, Բարտոշ Ֆրանկովսկի (երկուսն էլ՝ […]

Արթուրը կհեռանա Լիվերպուլից

«Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Լիվերպուլի» կազմում, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա մերսիսայդյան ակումբից և կվերադառնա «բյանկոներիների» շարքերը։ Այդ տեղեկությունը հաստատել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը. «Ես ցանկանում եմ ամենայն բարիք մաղթել Արթուրին, քանի որ նրա վարձակալության ժամկետն ավարտվում է։ Արթուրի պրոֆեսիոնալիզմն ու ունակություններն ակնհայտ էին բոլորի համար, ովքեր աշխատել […]

Ալեքսիս Մաք Ալիսթերը շատ մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

«Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Լիվերպուլի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, գործարքի հարցում կողմերը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Սպասվում է, որ մերսիսայդյան ակումբն արգենտինացի կիսապաշտպանի դիմաց «ճայերին» վճարելու է 70 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` «Լիվերպուլն» ու Մաք Ալիսթերը մինչև 2028 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել, իսկ […]

Մաթեուսը նշել է, որ Տուխել է մոտ է եղել իտալական գրանդը գլխավորելուն

Գերմական ֆուտբոլի լեգենդար նախկին կիսապաշտպան Լոթար Մաթեուսը պատմել է, որ «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մոտ է եղել «Յուվենտուսը» գլխավորելուն։ «Տուխելը մոտ էր «Յուվենտուսը» գլխավորելուն, իսկ «Բավարիան» նյարդայնանում էր այդ փաստից։ Տուխելն այդ պահին աշխատանք չուներ, իսկ «Բավարիան» կասկածի տակ էր դրել Յուլիան Նագելսմանի ունակությունները։ «Բավարիան» չէր կարող Նագելսմանին հեռացնել աշխատանքից, եթե նա թրեբլ […]

Բելինգհեմի Ռեալ տեղափոխության բոլոր մանրամասները

Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Ռեալ Մադրիդն» ավարտին է հասցրել «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տեղափոխության գործարքը։ Աղբյուրի փոխանցմամբ` «արքայական» ակումբն անգլիացի ֆուտբոլիստի դիմաց «իշամեղուներին» վճարելու է 100 մլն եվրո, որին ավելանալու են նաև բազմաթիվ հավելավճարներ։ «Սերուցքայիններն» ու Բելինգհեմը կնքելու են 6 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Սպասվում […]

Էդուարդ Սպերցյանի ոսկերչական գոլային փոխանցումը Ռոստովի դեմ խաղում🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Ռոստովին»։ «Ցլերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանը, ով 10-րդ րոպեին հիանալի գոլային փոխանցում կատարեց Ջոն Կորդոբային. վերջինս լուսատախտակին վառեց 2:0 հաշիվը։ Նշենք, որ Սպերցյանը ՌՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում կատարել է արդեն 11 գոլային փոխանցում հեղինակ. նա առաջնության լավագույն ասիստենտն է։ Այս հաղթանակից հետո […]

Անգլիական գրանդը Վլահովիչի տրանսֆերի դիմաց 80 մլն եվրո է առաջարկել Յուվենտուսին

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է ESPN-ը, սերբ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Չելսին»։ Աղբյուրի փոխանցմամբ` «ազնվականները» 23-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց «բյանկոներիներին» առաջարկել են 80 մլն եվրո։ Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբն ամեն ինչ անելու է` Վլահովիչին ձեռք բերելու համար, ում խաղին հետևում է դեռևս «Ֆիորենտինայում» հանդես գալու […]

Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերը Չեմպիոնների լիգայում 🎥

Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված Հենրիխ Մխիթարյանին։ Այս անգամ ձեր դատին ենք հանձնում Չեմպիոնների լիգայում Հենոյի խփած բոլոր գոլերը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 661 662 663 664 665 1,934