Աղբյուր. Եղիշե Մելիքյանը, մեծ հավանականությամբ, կգլխավորի Հայաստանի հավաքականը
Եղիշե Մելիքյանը մոտ օրերս կհեռանա «Փյունիկից» ու, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ Նախքան հունգարական «Դյորի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղը (1:3) Մելիքյանը հանդիպել է ՀՖՖ ղեկավարության հետ և քննարկումներ ունեցել։ «Փյունիկում» Մելիքյանին փոխարինելու ամենահավանական թեկնածուն էլ Վարդան Մինասյանն է։ Նա «նռնագույնների» կազմի ֆուտբոլիստներից շատերի հետ աշխատել […]