Author Archives: Miqayel

Here we go! Սոնը նոր ակումբ կունենա 📸

«Տոտենհեմի» վինգեր Հին Մին Սոնը կտեղափոխվի «Լոս Անջելես», գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ամերիկյան ակումբը հարավկորեացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանավոր համաձայնության է հասել «խթանների» հետ։ Գործարքը 15 միլիոն եվրոյից ավելի կարժենա։ 33-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել ՄԼՍ-ը ներկայացնող ակումբ։ «Տոտենհեմի» ավագն Ասիայի շրջագայությունից չի վերադառնա Լոնդոն ու առաջիկա ժամերին կմեկնի Լոս Անջելես։ Վինգերն այժմ սպասում […]

ԵԼ. «Նոայի» հավանական մրցակիցները որակավորման փլեյ-օֆֆ փուլում 📸

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Հայաստանի չեմպիոն «Նոայի» հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում։ Ակումբը երրորդ փուլում Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթարահելու դեպքում կմրցի հետևյալ զույգերից մեկի հաղթողի դեմ. «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) ՊԱՕԿ (Հունաստան) – «Վոլֆսբերգեր» (Ավստրիա) ԱԵԿ Լառնակա (Կիպրոս) – «Լեգիա» (Վարշավա) «Սերվետ» (Շվեյցարիա) – «Ուտրեխտ» (Նիդերլանդներ) Եվրոպա լիգայի […]

ՄՅՈՒ-ն նվաճել է ԱՊԼ-ի ամառային գավաթի տիտղոսը 🎥

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի ամառային գավաթի վերջին` երրորդ տուրում ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում մրցել է «Էվերթոնի» դեմ։ Գոլառատ պայքարում կողմերը չեն պարզել հաղթողին` 2:2։ «Կարմիր սատանաներից» աչքի են ընկել Բրունու Ֆերնանդեշն ու Մեյսոն Մաունթը։ Մերսիսայդյան ակումբից գոլ խփեց Իլման Նդիայեն, իսկ Էյդեն Հևենն ինքնագոլ գրանցեց։ «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 7 միավոր, գրավեց առաջին տեղն ու նվաճեց […]

Լաշա Տալախաձեն Երևանում ներկա է եղել Ջենիֆեր Լոպեսի համերգին 🎥

Օլիմպիական եռակի, աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն, լեգենդար ծանրորդ Լաշա Տալախաձեն Երևանում ներկա է եղել ամերիկացի աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգին։ Վրացի մարզիկը սոցցանցերում տեսանյութեր է հրապարակել համերգից։ 56-ամյա Լոպեսի համերգը կայացել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Լաշա Տալախաձեի սոցցանցերից`

Պաշտոնական. «Բավարիայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Տոտենհեմ» 📸

«Բավարիայի» կիսապաշտպան Ժոաու Պալինիան հանդես կգա «Տոտենհեմում», հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ «Խթանները» մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը վարձակալել են պորտուգալացի ֆուտբոլիստին։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ վարձակալական պայմանագրի ավարտին «Տոտենհեմը» կունենա 30 միլիոն եվրոյով Պալինիայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու ոչ պարտադիր իրավունք։ 30-ամյա ֆուտբոլիստը «Բավարիա» է տեղափոխվել 2024 թ. հուլիսին, 25 խաղում գոլ […]

Պաշտոնական. Դավիդ Լուիսը նոր ակումբ ունի 📸

Բարզիլացի անվանի պաշտպան Դավիդ Լուիսը համալրել է Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսի» կազմը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2027 թ. մայիսի 31-ը ներառյալ։ Համաձայնագիրը ևս մեկ տարով երկարաձգելու հատուկ կետ ունի։ 38-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը բրազիլական «Ֆորտալեզան» էր, որի կազմում հանդես էր գալիս այս տարվա հունվարից, մասնակել է 17 հանդիպման։ Լուիսն առավել […]

«Նոայի» գերվստահ մեկնարկը! Գործող չեմպիոնը ջախջախեց «Շիրակին» 🎥

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում գործող չեմպիոն «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում մրցեց Գյումրիի «Շիրակի» դեմ։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից գոլերը խփեցին Մաթեուս Այասը, Վիրջիլ Պինսոնը, Ներմին Զոլոտիչն ու Նարդին Մուլահուսեյնովիչը։ Վերջինը նոր թիմում խփեց իր անդրանիկ գոլը։ «Նոան» առաջին 3 միավորը վաստակեց` գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. […]

Պաշտոնական. «Չելսին» խոշոր տրանսֆեր իրականացրեց 🎥

«Չելսին» գնել է «Այաքսի» պաշտպան Յորել Հաթոյի տրանսֆերը, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2032 թ. հուլիսի 1-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` «ազնվականները» 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար Ամստերդամը ներկայացնող ակումբին վճարել են 43 միլիոն եվրո։ Հաթոն «Այաքսի» համակարգում էր 2018 թ. հուլիսից և ակումբի հիմնական թիմում […]

Պաշտոնական. «Ռուբինն» ու Իվուն երկարաձգեցին պայմանագիրը 🎥

Կազանի «Ռուբինն» ու Ուգոչուկվու Իվուն երակարձգել են պայմանագիրը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հուլիսի 1-ը։ 25-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբ է տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 63 խաղում խփել է 2 գոլ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից Посмотреть эту публикацию в Instagram Публикация […]

Բարսեղյանի հերթական բենեֆիսը! «Սլովանը» հաղթել է խոշոր հաշվով 🎥

Սլովակիայի Նայք լիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթել է «Պոդբրեզովային»։ «Սլովանից» հերթական տպավորիչ ու արդյունավետ հանդիպումն է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը` գրանցելով գոլ ու ասիստ։ 31-ամյա ֆուտբոլիստը նախ 10-րդ րոպեին օգնել է գոլ խփել Դավիդ Ստրելեցին, ապա 45+1-րդ րոպեին ինքն է աչքի ընկել 11-մետրանոցից։ Վլադիմիր Վայսի […]

1 46 47 48 49 50 1,931