Author Archives: Miqayel

Բանդիկյանի առաջին ասիստը Մոսկվայի ԲԿՄԱ-ի հիմնական թիմում 🎥

Մոսկվայի ԲԿՄԱ-ն Ռուսաստանի գավաթի խաղարկության ՌՊԼ-ի ուղու D խմբի երկրորդ տուրում հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Տոլյատիի «Ակրոնին». հիմնական ժամանակում գրանցվել է 1:1 հաշիվը։ Մոսկովյան ակումբից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի Մ-21 հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը, որը 70-րդ րոպեին գոլային փոխանցում կատարել Թամերլան Մուսաևին։ 19-ամյա ֆուտբոլիստը «բանակայինների» հիմնական թիմում առաջին արդյունավետ գործողությունն է կատարել։ Նա […]

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ. ՊՍԺ-ի հայտացուցակը 📸

ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։ Փարիզյան գրանդի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարվորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Լյուկա Շևալյե, Մատվեյ Սաֆոնով, Ռենատո Մարին։ Պաշտպաններ – Աշրաֆ Հակիմի, Լուկաս Բերալդո, Մարկինիոս, Լյուկա Էրնանդես, Նունու Մենդեշ, Նոամ Կամարա, Վիլիամ Պաչո։ Կիսապաշտպաններ – Խվիչա Կվարացխելիա, Ֆաբիան Ռուիս, Դեզիրե Դուե, Վիտինիա, […]

Գոռ Մալաքյանն ավարտել է կարիերան ու մարզչական գործունեություն սկսել

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Գոռ Մալաքյանն ավարտել է կարիերան ու մարզչական գործունեություն սկսել։ 31-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկում» ընդգրկվել է նորանշանակ գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի շտաբում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Մալաքյանի վերջին ակումբն «Արարատն» էր, որտեղ հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից, 119 խաղում խփել է 3 գոլ, կատարել 6 ասիստ։ Նախկինում նա խաղացել է […]

«Չելսին» ակտիվացրել է քայլերը ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում

«Չելսին» սկսել է ակտիվ քայլեր ձեռնարկել` «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ալխեանդրո Գարնաչոյին ձեռք բերելու համար, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Թոշակառուներն» արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում բանակցում են «կարմիր սատանաների» հետ։ 21-ամյա եզրային կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել միայն «Չելսի»։ Նա լոնդոնյան գրանդի հետ արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել։ Գարնաչոն մանկունիական ակումբում 144 խաղում 26 գոլ է խփել, […]

Պաշտոնական. ՊՍԺ-ն 63 միլիոնով տրանսֆեր իրականացրեց 📸

ՊՍԺ-ն գնել է «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբառնիի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է փարզիյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Transfermarkt-ի տվյալներով` «Պարի Սեն-Ժերմենն» ուկրաինացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 63 միլիոն եվրո։ Այս գործարքը դարձել է «Բորնմութի» պատմության մեջ տրանսֆերի երկրորդ ամենաթանկ վաճառքը։ Անգլիական ակումբից ավելի շատ գումարով հեռացել […]

Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել Ջորջինային 📸

Արգենտինացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսը սոցցանցերում լուսանկար է հրապարել և հայտնել, որ Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել իրեն. «Այո՛։ Իմ` այս և բոլոր կյանքերում»,- գրել է Ջորջինան։ 31-ամյա մոդելն ամուսնական մեծ մատաինով լուսանկար է հրապարակել և նշել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Ռոնալդուին։ Զույգը միասին է ապրում արդեն 9 տարի։ Նրանք համատեղ երկու երեխա ունեն։ Ռոնալդուն […]

Պաշտոնական. «Ատլետիկոն» ձեռք է բերել Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստին

Մադրիդի «Ատլետիկոն» ձեռք է բերել «Նապոլիի» հարձակվող Ջակոմո Ռասպադորիին, հայտնում է իսպանական գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Ատլետիկոն» Ռասպադորիի տեղափոխության համար Իտալիայի չեմպիոնին վճարել է 22 միլիոն եվրո։ 25-ամյա ֆուտբոլիստը «Նապոլիում» հանդես էր գալիս 2022 թ. օգոստոսից, 109 խաղում խփել է 18 […]

Պաշտոնական. «Փյունիկը» նոր գլխավոր մարզիչ է նշանակել

Արտակ Օսեյանը նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 38-ամյա մասնագետը պաշտոնում փոխարինել է Եղիշե Մելիքյանին։ Վերջինն էլ գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։ Օսեյանը տարբեր տարիների Վարդան Մինասյանի մարզչական շտաբում ընդգրկված է եղել «Արարատ-Արմենիայում», վրացական «Թելավիում» և Հայաստանի ազգային հավաքականում։ Երիտասարդ մասնագետը գլխագորել է Հայաստանի Մ17, 18, 19 ու 21 հավաքականներն ու […]

Here we go. Կոմանը 10 տարի անց կհեռանա «Բավարիայից» ու նոր ակումբ կունենա

«Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանը կտեղափոխվի «Ալ Նասր», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Սաուդյան ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնության է հասել ու նրա տրանսֆերի համար 30 միլիոն եվրոյից մի փոքր քիչ գումար կվճարի։ 29-ամյա վինգերը նոր ակումբի հետ պայմանագիր կստորագրի, որն ուժի մեջ կլինի շինչև 2028 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Կոմանը «Բավարիայում» հանդես էր […]

Here we go! Գրիլիշը կհեռանա «Ման. Սիթիից» ու նոր ակումբում հանդես կգա

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը 2025/26 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Էվերթոնում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբները գործարքի հարցում բանավոր համաձայնության են հասել։ Մերսիսայդյան ակումբը վարձակալական պայմանագրի ավարտին ֆուտբոլիստի տրանսֆեր գնման իրավունք չի ունենա։ 29-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Էվերթոն», քանի որ ունեցել է կայուն խաղաժամանակ ստանալու երաշխիք։ Նրան դուր է եկել նաև «իրիսների» մարզական ծրագիրն […]

1 38 39 40 41 42 1,930