Լա լիգան նոր հերոս ունի. Վիլյառեալի հարձակվողը գլխավորեց ռմբարկուների ցուցակը🎥
Իսպանական Լա լիգայի 37-րդ տուրում «Վիլառեալի» հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը շոկի ենթարկեց Մադրիդի «Ռեալին» և պոկերի հեղինակ դարձավ «արքայական» ակումբկ դեմ տնային խաղում, որն ավարտվեց 4:4 հաշվով։ Նորվեգացի ֆուտբոլիստը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 23-ի և առաջնության վերջին տուրից առաջ գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։ Սյորլոթին հաջորդում են Արտյոմ Դովբիկը («Ժիրոնա», 21 գոլ), Ջուդ […]