Author Archives: Miqayel

Իսպանիան կրկին հիացնում է` ջախջախելով նաև Հյ. Իռլանդիային 🎥

Իսպանիայի հավաքականը Պալմա դե Մայորկայում ընկերական հանդիպում անցկացրեց Հյուսիսային Իռլանդիայի թիմի դեմ։ Հանդիպումը բավական անակնկալ մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն երկրորդ րոպեին հյուսիսիռլանդացիները Դանիել Բալարդի գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։ Չնայած շոկային մեկնարկին` «ֆուրիա ռոխան» հետագայում մրցակցի դարպասը 5 անպատասխան գնդակ ուղարկեց ու ջախջախիչ հաղթանակ տարավ։ Լուիս դե լա Ֆուենտեի թիմից դուբլի հեղինակ դարձավ Պեդրին, մեկական […]

Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին 📸

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Այդ մասին հայտնել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը սոցցանցերում լուսանկար է հրապարակել իր որդու, Սպերցյանի և Մխիթարյանի հետ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

16-ամյա Լամին Յամալի ոսկերչական ասիստը Հյ. Իռլանդիայի դեմ խաղում 🎥

Իսպանիայի հավաքականը Պալմա դե Մայորկայում ընկերական հանդիպում է անցկացնում Հյուսիային Իռլանդիայի թիմի դեմ։ Հանդիպման 35-րդ րոպեին «ֆուրիա ռոխայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալը ոսկերչական ասիստ կատարեց Ֆաբիան Ռուիսին։ Վերջինս դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 4:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Խորվաթիան հիանալի խաղով հաղթեց Պորտուգալիային🎥

Խորվաթիայի հավաքականն Օեյրաշում արտագնա ընկերական հանդիպում անցկացրեց Պորտուգալիայի թիմի դեմ։ Խորվաթները հիանալի հանդիպում անցկացրին և հաղթեցին 2:1 հաշվով։ Զլատկո Դալիչի գլխավորած թիմի գոլերը խփեցին Լուկա Մոդրկչն ու Անտե Բուդիմիրը։ Պորտուգալացիներից աչքկ ընկավ Դիոգու Ժոտան։ Պորտուգալիան հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 11-ին և Ավեյրու քաղաքում կընդունի Իռլանդիային։ Խորվաթիան Եվրո-2024-ի մեկնարկից առաջ վերջին հանդիպումն անցկացրեց։ «Շախմատայինները» մրցաշարի […]

Եվրո-2024. Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղահամարները

Գերմանիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է Եվրո-2024-ի հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների խաղահամարները. Դարպասապահներ – Մանուել Նոյեր – 1, Օլիվեր Բաուման – 12, Մարկ-Անդրե Տեր Շտեգեն – 22 Պաշտպաններ – Անդտոնիո Ռյուդիգեր – 2, Դավիդ Ռաում – 3, Ջոնաթան Տահ – 4, Յոզուա Կիմիխ – 6, Նիկո Շլոտերբեկ – 15, Վալդեմար Անտոն – 16, Մաքսիմիլիան Միթելշտեդտ – […]

Եվրո-2024. Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղահամարները

Անգլիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է Եվրո-2024-ի հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների խաղահամարները. Դարպասապահներ – Ջորդան Պիկֆորդ – 1, Արոն Ռամսդեյլ – 13, Դին Հենդերսոն – 23 Պաշտպաններ – Կայել Վոլքեր – 2, Լյուկ Շոու – 3, Ջոն Սթոունզ – 5, Մարկ Գեհի – 6, Կիրան Տրիպիե – 12, Էզրի Կոնսա – 14, Լյուիս Դանք – 15, […]

Ռուսաստանի հավաքականն ընկերական խաղում ջախջախել է Բելառուսին🎥

Ռուսաստանի հավաքականը Մինկսում ընկերական հանդիպում է անցկացրել Բելառուսի թիմի դեմ։ Հանդիպման մեծ մասում ռուսներն ունեին խաղային առավելություն և մրցակցին ջախջախեցին 4:0 հաշվով։ Վալերի Կարպինի թիմից դուբլի հեղինակ է դարձել Ֆյոդոր Չալովը, մեկական գոլ էլ խփել են Կոնստանտին Տյուկավինն ու Իվան Օբլյակովը։ Ռուսները վերջին երեք ընկերական խաղերում մրցակիցներին հաղթել են ընդհանուր 16:0 հաշվով։ Բացի Բելառուսի դեմ […]

Հայաստանի հավաքականը հաղթեց գրեթե մեկ տարի անց

Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթեց Ղազախստանի թիմին։ Ալեքսանդր Պետրակովի թիմը հաղթանակի բերկրանքը չէր ճաշակել գրեթե մեկ տարի։ Նախորդ հաղթանակը Հայաստանի հավաքականը տարել էր 2023 թ. հունիսի 19-ին, երբ Եվրո-2024-ի որակավորման փուլի 4-րդ տուրում նույն` 2-1 հաշվով առավելության հասավ Լատվիայի թիմի նկատմամբ։ Նախքան Ղազխաստանի դեմ հանդիպումը Հայաստանի […]

Անգլիայի ֆիասկոն. «Երեք առյուծները» սեփական մարզադաշտում պարտվեցին Իսլանդիային 🎥

Անգլիայի հավաքականը Եվրո-2024-ի մեկնարկից առաջ վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց և Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց Իսլանդիայի դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցվեց, քանի հյուրերը հաղթեցին 1:0 հաշվով։ «Վիկինգների» միակ ու հաղթական գոլը 12-րդ րոպեին խփեց Յոն Դագուր Տորստեյնսոնը։ Անգլիացիները հաջորդ խաղը կանցկացնեն արդեն Եվրոպայի առաջնության շրջանակում և հունիսի 16-ին կմրցեն Սերբիանի դեմ։ Իսլանանդիան […]

Հայաստանի հավաքականը վստահ խաղով հաղթեց Ղազախստանին 🎥

Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական խաղում մրցեց Ղազախստանի դեմ։ Հանդիպումը հիմնականում անցավ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների թելադրանքով. Ալեքսանդր Պետրակովի թիմը հաղթեց 2:1 հաշվով։ Տանտերերից գոլի հեղինակ դարձավ Վահան Վիչախչյանը, իսկ մրցակցի պաշտպան Ալեքսանդր Մարոչկինը գրավեց սեփական դարպասը։ Խաղավերջում ղազախներից աչքի ընկավ Բաուրժան Իսլամխանը` դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։ Նշենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը […]

1 330 331 332 333 334 1,911