Author Archives: Miqayel

Ուկրաինա – Բելգիա, Ռումինիա – Սլովակիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2024-ի E խմբի երրորդ տուրում Շտուտգարտում միմյանց դեմ կմրցեն Ուկրաինայի ու Բելգիայի հավաքականները։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով. Այդ հանդիպմանը զուգահեռ Ֆրանկֆուրտի «Դոյչե Բանկ Պարկ» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Սլովակիայի ու Ռումինիայի հավաքականները։ Հանդկպպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հավաքականները դաշտ […]

Եվրո-2024. Գերմանիան ավելի շատ գոլ է խփել, քան C խմբի բոլոր հավաքականները միասին վերցրած

Մոտենում է ավարտին Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության խմբային փուլը։ Արդեն պայքարն ավարտել են A, B, C և D խմբերի հավաքականները։ Մրցաշարի C խմբում անոմալ քիչ արդյունավետություն է գրանցվել։ Բոլոր հավաքականները` Անգլիան, Դանիան, Սլովենիան և Սերբիան, միասին վերցրած կայացած 6 խաղում խփել են ընդամենը 7 գոլ։ Դրան զուգահեռ, մրցաշարի տանտերը` Գերմանիան, A խմբում երեք խաղում խփեց […]

Մեսին վնասվածք է ստացել

Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականի ավագ և առաջատար Լեո Մեսին վնասվածք է ստացել Չիլիի թիմի դեմ խաղում (1:0)։ TyC Sports-ը գրում է, որ 37-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել և լրացուցիչ բուժզննում պետք է անցնի. «Որոշակի խնդիրներ ունեի, բայց կարողացա ավարտել խաղը։ Հուսով եմ` լուրջ բան չկա։ Վնասվածքը ստացել եմ առաջին […]

Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը տեղափոխվեց Բայեր

«Բարսելոնայի» մարզադպրոցի սան Անդրեա Նատալին տեղափոխվել է Լևերկուզենի «Բայեր»։ Գերմանական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 16-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կնքել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Իտալացի կենտրոնական պաշտպանը 2021 թվականից հանդես էր գալիս «բլաուգրանայի» համակարգում և Մ-18 թիմի անդամ էր։ Նա կատալոնական ակումբից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակում։ Ավելացնենք, որ Նատալին վերջերս Իտալիայի Մ17 […]

Բարսելոնայի ծագող աստղը տեղափոխվում է Չելսի

«Բարսելոնայի» երիտասարդական թիմի հարձակվող Մարկ Գիյուն կարիերան կշարունակի «Չելիսում»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «ազնվականները» գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ Լոնդոնյան ակումբը «բլաուգրանային» տեղեկացրել է, որ վճարելու է 18-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը. այն կազմում է 6 մլն եվրո։ Կատալոնական ակումբը փորձել է երկարաձգել պատանի հարձակվողի պայմանագիրն ու ավելացնել հրաժարագնի չափը, սակայն նա այլ ծարգրեր […]

Նարեկ Գրիգորյանն առաջին գոլը խփեց Ֆարուլի կազմում 🎥

Կոնստանցայի «Ֆարուլը» սկսել է պատրաստվել 2024/25 մրցաշրջանին։ Ռումինական ակումբն Օվիդիուի «Ակադեմիա Հաջի» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնում Քիշնևի «Զիմբրուի» (Մոլդովա) դեմ։ «Ֆարուլի» մեկնարկային կազմում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որը 11-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:1։ Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը, որը նախուդ տարի է տեղափոխվել «Ֆարուլ», առաջին գոլը խփեց ակումբի կազմում։ […]

Եվրո-2024. հունիսի 26-ի հանդիպումներն ու մրցավարական անձնակազմերը

Հունիսի 26-ին կավարտվի Եվրո-2024-ի խմբային փուլը. կկայանան E ու F խմբերի երրորդ տուրի հանդիպումները. Ուկրաինա – Բելգիա (E խումբ, 20:00) Գլխավոր մրցավար – Էնթոնի Թեյլոր (Անգլիա) Եզրային մրցավարներ – Գարի Բեսվիկ, Ադամ Նան (երկուսն էլ` Անգլիա) Չորրորդ մրցավար – Գլեն Նյուբերգ (Շվեդիա) VAR համակարգի պատասխանատուներ – Ստյուարտ Էտվել, Դևիդ Քութ (երկուսն էլ` Անգլիա), Մարկո Ֆրից […]

Կոպա Ամերիկա. Արգենտինան երկրորդ հաղթանակը տարավ 🎥

Կոպա Ամերիկա-2024-ի A խմբի երկրորդ տուրում մրցաշարի գործող հաղթող Արգենտինայի հավաքականն Իսթ Ռութերֆորդում մրցեց Չիլիի թիմի դեմ։ «Ալբիսելեստեն» հանդիպման մեծ մասում ուներ խաղային լուրջ առավելություն, սակայն միայն 88-րդ րոպեին կարողացավ հաղթանակ կորզել։ Լիոնել Սկալոնիի թիմին հաղթանակ պարգևեց Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ A խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Պերու 0:1 Կանադա Խումբն այժմ ունի […]

Եվրո-2024. 1/8 եզրափակիչի երկրորդ զույգը

Եվրո-2024-ի խմբային փուլը մոտենում է ավարտին։ Հունիսի 25-ին կայացան նաև C և D խմբերի երրորդ տուրի հանդիպումները։ Հանդիպումների արդյունքներով ձևավորվել է մրցաշարի 1/8 եզրափակիչի երկրորդ զույգը. Գերմանիա – Դանիա Հավաքականները կհանդիպեն հունիսի 29-ին Դորտմունդի «Սինգալ Իդունա Պարկ» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ փուլի առաջին զույգը կազմել էին Շվեյցարիայի ու Իտալիայի հավաքականները։

Եվրո-2024. Անգլիան, Դանիան, Սլովենիան դուրս եկան 1/8 եզրափակիչ

Եվրո-2024-ի C խմբի երրորդ տուրի արդյունքներով Անգլիայի, Դանիայի ու Սլովենիայի հավաքականները դուրս եկան մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Վերջին տուրում միմյանց կայացած Անգլիա-Սլովենիա, Դանիա-Սերբիա խաղերում գոլեր չգրանցվեցին։ Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը. Սլովենիայի հավաքականը միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Դանիային, սակայն, միանշանակ, լինելու է երրորդ տեղը զբաղեցրած լավագույն չորս հավաքականների շարքում ու շարունակելու է պայքարը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]

1 300 301 302 303 304 1,903