Author Archives: Miqayel

Գերմանիա – Դանիա հանդիպումն ընդհատվեց կայծակի ու ամպրոպի պատճառով 🎥

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում մրցաշարի տանտեր Գերմանիայի հավաքականը Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցում է Դանիայի թիմի դեմ։ Հանդիպման 36-րդ րոպեին գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերի որոշմամբ ուժեղ կայծակի ու ամպրոպի պատճառով հանդիպումն ընդհատվեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Գերմանիա – Դանիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում մրցաշարի տանտեր Գերմանիայի հավաքականը Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կմրցի Դանիայի թիմի դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Եվրո-2024. Շվեյցարիան վստահ խաղով հաղթեց Իտալիային` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Շվեյցարիայի հավաքականը Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում մրցեց Իտալիայի թիմի դեմ։ Շվեյցարացիները պարզապես գերվստահ հանդիպում անցկացրին և հաղթեցին 2:0 հաշվով։ Մուրատ Յակինի գլխավորած հավաքականին հաղթանակ պարգևեցին Ռեմո Ֆրոյլերի ու Ռուբեն Վարգասի խփած գոլերը։ Նշենք, որ հանդիպման ընթացքում «սկուադրա աձուրին» կատարեց ընդամենը մեկ դիպուկ հարված մրցակցի դարպասին։ Այսպիսով, Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը լքեց պայքարը։ […]

Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել ընկերական խաղում🎥

Լեհական «Պոգոն Շեցինը» պատրաստվում է 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում մրցում է «Բանիկ Օստրավայի» (Չեխիա) դեմ։ «Պոգոնի» մեկնարկային կազմում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը 34-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրեց 2:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Շվեյցարիա – Իտալիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Շվեյցարիայի ու Իտալիայի հավաքականները։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Սլովանի պաշտոնական հայտարարությունը` կապված Բարսեղյանի ապագայի վերաբերյալ

Բրատիսլավայի «Սլովանը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի ապագայի վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ. «Սլովակիան ներկայացնող մարզական մի շարք կայքեր գրում են, թե Տիգրան Բարսեղյանը հեռանալու է ակումբից։ Մենք Տիգրանի հետ գործող պայմանագիր ունենք մինչև 2024 թ. օրացույցային տարվա ավարտը։ Ներկա պահին նրա տրանսֆերը վաճառելու հարցում բանակցություններ չենք վարում։ Հետևաբար, «Բարսեղյանը հեռանում է ակումբից» վերնագրերով […]

Եվրո-2024. հունիսի 29-ի հանդպումներն ու մրցավարական անձնակազմերը

Եվրո-2024-ում հունիսի 29-ին մեկնարկում է մրցաշարի փլեյ-օֆֆ փուլը։ 1/8 եզրափակիչում կկայանա երկու հանդիպում։ Շվեյցարիա – Իտալիա (20:00) Գլխավոր մրցավար – Շիմոն Մարչինյակ (Լեհաստան) Եզրային մրցավար – Տոմաշ Լիստկևիչ, Ադամ Կուպսիկ (երկուսն էլ` Լեհաստան) Չորրորդ մրցավար – Ֆակունդո Տելիո (Արգենտինա) VAR համակարգի պատասխանատուներ – Տոմաշ Կվյատկովսկի, Բարտոշ Ֆրանկովսկի (երկուսն էլ` Լեհաստան), Բաստիան Դանկերտ (Գերմանիա) Գերմանիա – […]

Կոպա Ամերիկա. Կոլումբիան տպավորիչ խաղով հաղթեց Կոստա Ռիկային 🎥

Կոպա Ամերիկայի D խմբի երկրորդ տուրում Կոլումբիայի հավաքականը Գլենդելի «Սթեյթ Ֆարմ» մարզադաշտում մրցեց Կոստա Ռիկայի դեմ։ Կոլումբացիները հերթական տպավորիչ խաղն անցկացրին` հաղթելով 3:0 հաշվով։ Նեստոր Լորենսոյի գլխավորած հավաքականից գոլերը խփեցին Լուիս Դիասը, Դավինսոն Սանչեսն ու Ջոն Կորդոբան։ Նշենք, որ «լոս կաֆետերոսը» արդեն 25 խաղ է անպարտելի է։ Կոլումբիայի հավաքականը վերջին անգամ պարտվել է 2022 փետրվարի […]

Կոպա Ամերիկա. Բրազիլիան վերջապես փայլում է` խոշոր հաշվով հաղթելով Պարագվային🎥

Ամերիկայի գավաթի խաղարկության D խմբի երկրորդ տուրում Բրազիլիայի հավաքականը Փարադայսի «Էլիջենթ» մարզադաշտում մրցեց Պարագվայի թիմի դեմ։ «Պենտակամպիոններն» արդեն առաջին խաղակեսում վճռեցին հանդիպման ելքը` մրցակցի դարպասն ուղարկելով երեք գնդակ։ Երկրորդ կեսում էլ կողմերը փոխանակվեցին մեկական գոլով և ձևակերպեցին վերջնական հաշիվը` 4:1։ Դորիվալ Ժունիորի գլխավորած հավաքականից դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուսը, մեկական գոլ էլ խփեցին Սավինիոն ու Լուկաս […]

Փյունիկը Դինամոյին կընդունի «Հանրապետական» մարզադաշտում

Փոխվել է Հայաստանի նորընծա չեմպիոն Երևանի «Փյունիկի» տնային մարզադաշտը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։ Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, ու Մինսկի «Դինամոյի» (Բելառուս) դեմ դիմակայության տնային խաղը կանցկացնի Երևանի վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Ի սկզբանե որոշված էր, որ «Փյունիկը» «Դինամոյի» տնային խաղը պետք է անցկացնի «Ուրարտու» մարզադաշտում։ Հավելենք, որ «Դինամոյի» դեմ առաջին հանդիպումը կկայանա […]

1 297 298 299 300 301 1,903