Author Archives: Miqayel

Կոպա Ամերիկա. 1/4 եզրափակիչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը

Ամերիկայի գավաթի խաղարկությունում ավարտվեց խմբային փուլը։ Պայքարը շարունակում են 8 հավաքականներ, որոնք մրցաշարի քառորդ եզրափակիչում ձևավորել են հետևյալ զույգերը. Հուլիսի 5 Արգենտինա – Էկվադոր (5:00) Հուլիսի 6 Վենեսուելա – Կանադա (5:00) Հուլիսի 7 Կոլումբիա – Պանամա (2:00) Ուրուգվայ – Բրազիլիա (5:00) Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Կոպա Ամերիկա. Բրազիլիան ու Կոլումբիան չպարզեցին հաղթողին 🎥

Ամերիկայի գավաթի D խմբի երրորդ տուրում միմյանց դեմ մրցեցին Բրազիլիայի ու Կոլումբիայի հավաքականները։ «Պենտակամպիոնները» խմբում հաղթելու համար պետք է առավելության հասնեին «լոս կաֆետերոսի» նկատմամբ, սակայն գրանցվեց 1:1 հաշիվը։ Դորիվալ Ժունիորի գլխավորած հավաքանից հաշիվը 12-րդ րոպեին բացեց կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիան, իսկ կոլումբացիների պատասխան գոլը 45+2-րդ րոպեին խփեց անգլիական «Քրիսթալ Փելասի» եզրային պաշտպան Դանիել Մունյոսը։ Նշենք, […]

Եվրո-2024. 1/4 եզրափակիչի բոլոր զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը

Եվրո-2024-ում ավարտվեց մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլը։ 8 հավաքականներ շարունակում են պայքարը։ Քառորդ եզրափակիչում ձևավորվեցին հետևյալ զույգերը. Հուլիսի 5 Իսպանիա – Գերմանիա (20:00) Պորտուգալիա – Ֆրանսիա (23:00) Հուլիսի 6 Անգլիա – Շվեյցարիա (20:00) Նիդերլանդներ – Թուրքիա (23:00) Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Եվրո-2024. Ավստրիան ձախողվեց` լքելով պայքարը 🎥

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի վերջին դիմակայությունում Ավստրիայի հավաքականը Լայպցիգի «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում մրցեց Թուրքիայի թիմի դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ ավստրիացիները ձախողեցին հանդիպումը և պարտվեցին 1:2 հաշվով։ Թուրքիայի հավաքականի կազմից դուբլի հեղինակ դարձավ կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը։ Ռալֆ Ռանգնիկի գլխավորած հավաքականի միակ գոլը խփեց Միքայել Գրեգորիչը։ Այսպիսով, Թուրքիայի հավաքականը պայքարը կշարուանկի Եվրո-2024-ի 1/4 եզրափակիչում, որտեղ […]

Կոդի Գակպոյի փայլուն անցումն ու ասիստը Ռումինիայի դեմ խաղում 🎥

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Նիդերլանդների հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռումինիայի նկատմամբ։ Հանդիպման հերոսներից դարձավ «նարնջագույնների» վինգեր Կոդի Գակպոն, որն իր անվան դիմաց գրանցեց գոլ և գոլային փոխանցում։ Հատկապես տպավորիչ ստացվեց 83-րդ րոպեին հարձակման ձախ եզրով նրա անցումն ու ասիստը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Դոնիել Մալենին, որը լուսատախտակին վառեց 2:0 հաշիվը։ Գակպոն Եվրոպայի ընթացիկ առաջնությունում խփել […]

Ավստրիա – Թուրքիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի վերջին դիմակայությունում Ավստրիայի հավաքականը Լայպցիգի «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում կմրցի Թուրքիայի դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Եվրո-2024. Նիդերլանդները խոշոր հաշվով հաղթեց Ռումինիային` դուրս գալով 1/4 եզրափակիչ

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Նիդերլանդների հավաքականը Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց Ռումինիայի թիմի դեմ։ Հանդիպման ամբողջ ընթացքում ունենալով խաղային տոտալ առավելություն` «նարնջագույնները» մրցակցին ոչ մի շանս չտվեցին և հաղթեցին 3:0 հաշվով։ Ռոնալդ Կումանի թիմից դուբլի հեղինակ դարձավ Դոնիել Մալենը, մեկ գոլ էլ խփեց Կոդի Գակպոն։ Այսպիսով, նիդերլանդցիները դուրս եկան Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու են Ավստրիա […]

Ռումինիա – Նիդերլանդներ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում միմյանց կհանդիպեն Ռումինայի ու Նիդերլանդների հավաքականները։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ. Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

«Misstiano Penaldo». BBC-ն ծաղրել է Ռոնալդուին 📸

Կրիշտիանու Ռոնալդուի` Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի` Սլովենիայի դեմ հանդիպման լրացուցիչ ժամանակում վրիպած 11-մետրանոցից հետո բրիտանական հեղինակավոր BBC հեռուստաընկերությունը ծաղրել է ֆուտբոլիստին։ 39-ամյա հարձակվողից հետո հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտնվել է «Misstiano Penaldo» գրությունը, որն անգլերենից բառացի թարգմանաբար նշանակում է «Վրիպիանու Պենալդու»։ Հիշեցնենք, որ Սլովենիայի դեմ հանդիպման 105-րդ րոպեին Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոցից. մրցակցին փրկեց դարպասապահ Յան Օբլակը։ Պորտուգալիան […]

Տոտենհեմը 18-ամյա ֆուտբոլիստի համար վճարեց 41 մլն եվրո

«Տոտենհեմը» գնել է «Լիդսի» կիսապաշտպան Արչի Գրեյի տրանսֆերը, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ 18-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր. այն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հունիսի 30-ը։ «Խթանները» անգլիացի կիսապաշտպանի տեղափոխության համար յորքշիրյան ակումբին վճարել են 41,25 մլն եվրո։ Արչի Գրեյը «Լիդսի» սան է, որի կազմում 52 խաղում կատարել […]

1 290 291 292 293 294 1,900