Author Archives: Miqayel

Նիդերլանդներ – Թուրքիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի վերջին դիմակայությունում Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Նիդերլանդների ու Թուրքիայի հավաքականները։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Անգլիա – Շվեյցարիա հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում 🎥

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում միմյանց դեմ են մրցում Անգլիայի ու Շվեյցարիայի հավաքականները։ Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. լուսատախտակին վառվում է 1:1 հաշիվը։ Շվեյցարացիներից 75-րդ րոպեին հաշիվը բացեց Բրիլ Էմբոլոն, որին «երեք առյուծները» 80-րդ րոպեին պատասխանեցին Բուկայո Սակայի դիպուկ հարվածով։ Այպիսով, հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Անգլիա – Շվեյցարիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Դյուսելդորֆի «Մերկուր Շպիլ-Արենս» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Անգլիայի ու Շվեյցարարիայի հավաքականները։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Միավորված Գերմանիան խոշոր մրցաշարերում երբեք չի հաղթել Իսպանիային

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Գերմանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվեց Իսպանիայի թիմին և լքեց պայքարը։ 1990 թ. հետո, երբ Արևելյան ու Արևմտյան Գերմանիաները վերամիավորվեցին, «բունդեսմանշաֆթը» խոշոր մրցաշարերում` աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, երբեք չի հաղթել Իսպանիայի հավաքականին։ Այդ ընթացքում Իսպանիան ու Գերմանիան խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլերում միմյանց հանդիպել են արդեն 5 անգամ։ «Ֆուրիա ռոխան» տարել է […]

Դե լա Ֆուենտե. «Կրոսի խախտումն արժանի էր կարմիր քարտի»🎥

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով Գերմանիային հաղթելուց հետո խոսել է «բունդեսմանշաֆթի» կիսապաշտպան Տոնի Կրոսի` «ֆուրիա ռոխայի» ֆուտբոլիստ Պեդրիի նկամտմաբ թույլ տված կանոնների խախտման մասին. «Պեդրին շատ ուժեղ հարված էր ստացել, ու մրցակցին հենց սկզբից պետք էր պատժել։ Բայց որևէ արդարացում չեմ փնտրում։ Սա ֆուտբոլ է, […]

Ռուբեն Դիաշի ֆանտաստիկ սեյվը Կոլո Մուանիի հարվածից հետո🎥

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Ֆրանսիային և լքեց պայքարը։ Հանդիպման հերոսներից դարձավ պորտուգալացիների պաշտպան Ռուբեն Դիաշը, որը 66-րդ րոպեին ֆանտաստիկ սեյվ արեց «եռագույնների» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի` անչափ նպաստավոր դիրքից կատարած հարվածից հետո։ Հիշեցենք, որ հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով։ Ֆրանսիան Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում մրցելու է Իսպանիայի դեմ։ Հ․Գ․ […]

Եվրո-2024. Հուլիսի 6-ի հանդիպումներն ու մրցավարական անձնակազմերը

Եվրո-2024-ի հուլիսի 6-ի խաղային օրը կկայանա քառորդ եզրափակիչի վերջին երկու դիմակայությունները։ Անգլիա – Շվեյցարիա (20:00) Գլխավոր մրցավար – Դանիելե Օրսատո (Իտալիա) Եզրային մրցավարներ – Չիռո Կարբոնե, Ալեսանդրո Ջալատինի (երկուսն էլ` Իտալիա) Չորրորդ մրցավար – Դանիել Զիբերտ (Գերմանիա) VAR համակարգի պատասխանատուներ – Մասիմիլիանո Իռատի, Պաոլո Վալերի (երկուսն էլ` Իտալիա), Բաստիան Դանկերտ (Գերմանիա) Նիդերլանդներ – Թուրքիա (23:00) […]

Կոպա Ամերիկա. Կանադան 11-մետրանոցներով հաղթեց Վենեսուելային` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥

Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Կանադայի հավաքականը Արլինգթոնում մրցեց Վենեսուելայի թիմի դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Կանադացիներին 13-րդ րոպեին առաջ մղեց Ջեյքոբ Շաֆելբուրգը, որին մրցակիցը 65-րդ րոպեին պատասխանեց Սալոմոն Ռոնդոնի դիպում հարվածով։ Ըստ մրցաշարի կանոնակարգի համաձայն` նախքան եզրափակիչը, փլեյ-օֆֆ փուլում ոչ-ոքի արդյունքի դեպքում միանգամից նշանակվում է 11-մետրանոց հարվածաշար։ Հարվածաշարում փայլեց […]

Եվրո-2024. Ֆրանսիան 11-մետրանոցներով հաղթեց Պորտուգալիային` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Համբուրգի «Ֆոլկպարշտադիոն» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին Պորտուգալիայի ու Ֆրանսիայի հավաքականները։ Հաբդիպման ընթացքում երկու հավաքականներն էլ գոլի հեղինակ դառնալու բազում շանսեր ունեին, սակայն ամեն անգամ վրիպում էին նպաստավոր դիրքերից կամ էլ փրկուն էին դարպասապահներ Մայք Մենյանը (Ֆրանսիա) և Դիոգու Կոշտան (Պորտուգալիա)։ Հիմնական և լրացուցիչ ժամանակում դարպասի գրավումների ականատես չեղանք. գրանցվեց 0:0 հաշիվը։ Կողմերը […]

Տոնի Կրոսն անցկացրեց կարիերայի վերջին հանդիպումը

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում մրցաշարի տանտեր Գերմանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվեց Իսպանիային` լքելով հետագա պայքարը։ «Բունդեսմանշաֆթի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Տոնի Կրոսը։ Այդ խաղը 34-ամյա ֆուտբոլիստի համար դարձավ կարիերայում վերջինը։ Հիշեցնենք, որ դեռ այս տարվա մայիսին Կրոսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Կրոսը Ռոստոկի «Հանզայի» մարզադպրոցի սան է։ 2006 թվականին 2,3 մլն եվրոյով տեղափոխվել […]

1 287 288 289 290 291 1,900