Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախ ազդրի երկգլխանի մկանի վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 37-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Ֆիորենտինայի» դեմ Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրի հանդիպումը։ Սպասվում է, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը շարք կվերադառնա միջազգային դադարից հետո ու պատրաստ կլինի ապրիլի 5-ին կայանալիք «Ռոմայի» դեմ 31-րդ տուրի տնային խաղին։ Մխիթարյանն ընթացիկ […]