Author Archives: Miqayel

Կուկուրելիան պահել է խոստումն ու մազերը ներկել կարմիր

Լոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելիան սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որտեղ նրա մազերը կարմիր են։ 25-ամյա պաշտպանը Եվրո-2024-ի մեկնարկից առաջ խոստացել էր մազերը ներկել կարմիր, եթե Իսպանիայի հավաքականը դառնա մրցաշարի հաղթող։ Կուկուրելիան «ֆուրիա ռոխայի» հետ դարձավ Եվրոպայի չեմպիոն, մրցաշարում մասնակցեց 6 հանդիպման, իսկ եզրափակիչում կատարեց չեմպիոնական գոլի ասիստը։ Պաշտպանն ՈՒԵՖԱ-ի կողմից ընդգրկվել […]

ԿԼ. Նոայի և Ուրարտուի հաջորդ մրցակիցներն ու հանդիպումների ժամանակացույցը

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» և չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն» բարեհաջող հաղթահարեցին Կոնֆերենցիենրի լիգայի որակավորման առաջին փուլը։ Ռուի Մոտայի գլխավորած «Նոան» պայքարից դուրս թողեց հյուսիսմակեդոնական «Շկենդիային»։ Ակումբը տանը հաղթեց 2:0, իսկ դրսում` 2:1։ «Նոան» մրցաշարի հաջորդ փուլում մրցելու է Մալթան ներկայացնող «Սլիմայի» դեմ։ Դիմակայության առաջին խաղը կայանալու է Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումը` Մալթայում։ […]

ԱՊԼ-ն ներկայացնող ակումբը բանակցել է` Կանտեին ձեռք բերելու համար

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է կարիերան շարունակել «Վեսթ Հեմի» կաղմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «մրճահարները» Կանտեի տրանսֆերը գնելու համար բանակցել են ինչպես «Ալ Իթիհադի», այնպես էլ 33-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Ըստ աղբյուրի` «Ալ Իթիհադը» չի պատրաստվում բաժանվել Կանտեից և նրան համարում է թիմի ամենաառանցքային […]

ԿԼ. Նոան խաղավերջում հաղթանակ կորզեց Շկենդիայից` դուրս գալով որակավորման երկրորդ փուլ🎥

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս մրցեց հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոնը տանը հաղթել էր 2:0 հաշվով։ Պատասխան խաղում Ռուի Մոտայի գլխավորած թիմը կրկին հաղթեց. գրանցվեց 2:1 հաշիվը։ Հաշիվը 20-րդ րոպեին բացեց «Նոայի» պաշտպան Ալեքսանդր Միլյկովիչը, որին մրցակիցը պատասխանեց 53-րդ րոպեին պատասխանեց Կլիսման Ցակեն։ Թվում էր` հանդիպումը […]

Պաշտոնական. Ման. Յունայթեդը 62 մլն եվրոյով ձեռք բերեց Ռեալի տրանսֆերային գլխավոր նպատակին

Ֆրանսիական «Լիլի» կենտրոնական պաշտպան Լենի Յորոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ «Կարմիր սատանաների» պաշտոնական կայքը հայտնում է, որ 18-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ մանկունյական ակումբը Յորոյի տեղափոխության համար վճարել է 62 մլն եվրո։ Ֆրանսիացի պաշտպանին երկար ժամանակ ցանկացել է ձեռք բերել Մադրիդի «Ռեալին», […]

Շկենդիա – Նոա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» հյուրընկալվելիս կմրցի հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Նոան» հաղթել է 2:0 հաշվով։ Պատասխան հանդիմպան մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկայի կազմերով.

ԿԼ. Ուրարտուն կրկին հաղթեց Կալևին` դուրս գալով որակավորման երկրորդ փուլ 🎥

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» տանն ընդունեց Տալինի «Կալևին» (Էստոնիա)։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում երևանյան ակումբը հյուրընկալվելիս հաղթել էր 2:1 հաշվով։ Պատասխան խաղում Դմիտրի Գունկոյի թիմը կրկին հաղթեց։ Այս անգամ գրանցվեց 2:0 հաշիվը։ Երևանյան ակումբի դուբլի հեղինակ դարձավ Միքայել Միրզոյանը։ Այսպիսով, «Ուրարտուն» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ մրցելու […]

Ա սերիայի նորեկը պայմանագիր կնքեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի հետ

Ա սերիայի նորեկ «Կոմոն» պայմանագիր է կնքել իսպանացի անվանի դարպասապահ Պեպե Ռեյնայի հետ։ Ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ կողմերի պայմանագիրը նախատեստված է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ 41-ամյա Ռեյնայի նախորդ ակումբը եղել է «Վիլյառեալը», որի կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` 44 խաղում 8 անգամ դարպասը պահելով անառիկ։ Վետերան դարպասապահը «դեղին սուզանավի» կազմում […]

Լամին Յանալի տրանսֆերային արժեքը հատել է 100 մլն եվրոն 📸

Հեղինակավոր Transfermarkt կայքը Եվրո-2024-ից հետո թարմացրել է մրցաշարում հանդես եկած ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Հերթական թարմացումից հետո «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալի տրանսֆերային արժեքը հատել 100 մլն եվրոն։ 17-ամյա ֆուտբոլիստն այժմ գնահատվում է 120 մլն եվրո։ Մինչև այդ Յամալի արժեքը 90 մլն եվրո էր։ Դրա շնորհիվ պատանի վինգերը դարձել է աշխարհի 10-րդ, իսպանական Լա […]

Հայաստանի հավաքականը կրկին նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հուլիսի 18-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Հերթական թարմացումից հետո Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ կետով և այժմ աղյուսակում 97-րդ տեղում է։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն ունի 1230,79 միավոր։ Հայաստանի հավաքականհը նախորդ հանդիպումներն անցկացրել է հունիսին։ Հայ ֆուտբոլիստները նախ Լյուբլյանայում ընկերական խաղում 1:2 հաշվով զիջեցին Սլովենիային, ապա նույն հաշվով Երևանում հաղթեց Ղազախստանին։ Հ․Գ․ […]

1 275 276 277 278 279 1,899