Author Archives: Miqayel

Փարիզ-2024. Ջոկովիչը դարձավ օլիմպիական չեմպիոն` հաղթելով Ալկարասին 🎥

Աշխարհահռչակ լեգենդար թենիսիստ Նովակ Ջոկովիչը կարիերայում առաջին անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն։ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում 37-ամյա թենիսիստը 7-6, 7-6 հաշվով հաղթել է իսպանացի Կառլոս Ալկարասին։ Մրցախաղը տևել է 2 ժամ 56 րոպե։ Հիշեցնենք, որ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող է։

Փարիզ-2024. Արթուր Դավթյանը դարձավ օլիմպիական փոխչեմպիոն 🎥

Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերում մարմնամարզության Հայաստանի առաջատար Արթուր Դավթյանը դարձավ արծաթե մեդալակիր։ 31-ամյա մարզիկը հանդես եկավ հենացատկի եզրափակիչում և 14,966 միավորով դարձավ օլիմպիական փոխչեմպիոն։ Հայաստանն առաջին մեդալը նվաճեց Օլիմպիական ընթացիկ խաղերում։ Հիշեցնենք, որ Դավթյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում նվաճել էր բրոնզե մեդալ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Փարիզ-2024. Արթուր Դավթյան. ուղիղ եթեր

Փարիզի Օլիմպիական խաղերի օգոստոսի 4-ի մրցումային օրը Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանը պայքարելու է մեդալների համար։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավթյանը հանդես է գալու հենացատկի եզրափակիչում, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Փարիզ-2024. Վահագն Դավթյանի արդյունքը

33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 4-ի մրցումային օրը պայքարն ավարտեց մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը։ 35-ամյա մարմանամարզիկը, որն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին, օղակներ վարժությունում վաստակեց 14,866 միավոր և 8 մասնակիցների պայքարում գրավեց 6-րդ տեղը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Փարիզ-2024. Վահագն Դավթյան, ուղիղ եթեր

Փարիզի Օլիմպիական խաղերի օգոստոսի 4-ի մրցումային օրը Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Վահագն Դավթյանը պայքարելու է մեդալների համար։ 35-ամյա մարզիկը հանդես է գալու օղակներ վարժության եզրափակիչում, որի պայքարն արդեն սկսվել է։ Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Փարիզ-2024. Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանն այսօր կպայքարեն մեդալների համար

33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 4-ի մրցումային օրը Հայաստանը պայքարում կունենա երկու ներկայացուցիչ. մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը կպայքարեն մեդալների համար։ Առաջինը մրցասպարեզ դուրս կգա Վահագն Դավթյանը։ 35-ամյա մարզիկն օղակներ վարժության որակավորման փուլում վաստակել է 14,733 միավոր և 7-րդ տեղով անցել եզրափակիչ։ Օղակների եզրափակիչը Երևանի ժամանակով մեկնարկելու է 17:00-ին։ Այնուհետև Արթուր Դավթյանը` Երևանի ժամանակով […]

Հոլանդի հիասքանչ բենեֆիսը. Ման. Սիթին գոլառատ խաղում հաղթեց Չելսիին 🎥

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» միջմրցաշրջանային հատվածում վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց և ԱՄՆ-ի Կոլամբուս քաղաքում մրցեց Լոնդոնի «Չելսիի» դեմ։ Հանդիպումն անցավ գոլառատ պայքարում. «քաղաքաբնակները» հաղթեցին 4:2 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, մեկ գոլ էլ խփեց Օսկար Բոբը։ «Ազնվականներից» աչքի ընկան Ռահիմ Սթերլինգն ու Նոնի Մադուեկեն։ «Մանչեսթեր Սիթին» հաջորդ հանդիպումը […]

Լիվերպուլը շանս չտվեց Ման. Յունայթեդին` հաղթելով խաշոր հաշվով 🎥

«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» միջմրցաշրջանային հատվածում միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին ԱՄՆ-ում։ Մերսիսայդյան ակումբը ոչ մի շանս չտվեց մրցակցին և հաղթեց խոշոր` 3:0 հաշվով։ Արնե Սլոթի գլխավորած թիմից գոլերը խփեցին Ֆաբիու Կարվալիուն, Կյորտիս Ջոնսն ու Կոստաս Ցիմիկասը։ «Լիվերպուլը» հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 11-ին և մրցելու է «Սևիլիայի» դեմ։ «Մանչեսթեր Յունայթեդն» ավարտեց միջմրցաշրջանային հատվածը։ […]

Բարսելոնան ընկերական խաղում հաղթեց Ռեալին 🎥

«Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» շարունակում են պատրաստվել նոր մրցաշրջանին և ԱՄն-ի Իսթ Ռութերֆորդ քաղաքում ընկերական հանդիպում անցկացրին միմյանց միջև։ «Բլաուգրանան» կարողացավ «արքայական» ակումբին հաղթել 2:1 հաշվով։ Կատալոնական ակումբից դուբլի հեղինակ դարձավ Պաու Դելգադոն, իսկ «Ռեալից» աչքի ընկավ Նիկո Պասը։ Նշենք, որ հանդիպման մեկնարկը մոտ 2 ժամով հետաձգվել է` անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Նշենք, որ Հանսի […]

Օտամենդի. «Զայրացած եմ, որ ֆրանսիացիները հաղթանակը տոնեցին մեր ընտանիքի անդամների մոտ»

Արգենտինայի օլիմպիական հավաքականի ավագ Նիկոլաս Օտամենդին խոսել է Փարիզ-2024-ի քառորդ եզրափակիչի` Ֆրանսիայի թիմի դեմ կայացած հանդիպման (0:1) վերջում տեղի ունեցածբ բախման մասին. «Զայրացած եմ, որ ֆրանսիացիները հաղթանակը տոնեցին մեր ընտանիքի անդամների մոտ։ Ինձ դուր չեկավ, որ նրանք դա արեցին մեր հարազատների աչքի առջև։ Այդ Բալդեն կամ Բադեն (խմբ.` խոսքը Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի պաշտպան Լոյիկ Բադեի […]

1 262 263 264 265 266 1,897