Author Archives: Miqayel

Փարիզ-2024. Գալստյանը պարտվեց և կպայքարի բրոնզե մեդալի համար

Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը (67 կգ) պարտվեց կիսաեզրափակիչում։ Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը գոտեմարտեց Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Սայիդ Էսմայիլի Լեյվեսիի դեմ և պարտվեց 4:10 հաշվով։ 27-ամյա Գալստյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին և օգոստոսի 8-ին կպայքարի բրոնզե մեդալակիր դառնալու համար։ Նրա մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը, Եվրոպայի առաջնությունների եռակի […]

Փարիզ-2024. Մալխաս Ամոյան, բրոնզե մեդալի համար գոտեմարտ. ուղիղ եթեր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը (77 կգ) գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ամոյանը մրցելու է Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշ Արամ Վարդանյանի հետ։ Գոտեմարտը Երևանի ժամանակով մեկնարկելու է մոտ 20:57-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Փարիզ-2024. Սլավիկ Գալստյան, կիսաեզրափակիչ գոտեմարտ. ուղիղ եթեր

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը (67 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչում 27-ամյա ըմբիշը գոտեմարտելու է իրանցի Սայիդ Էսմայիլի Լեյվեսիի դեմ։ Գոտեմարտը Երևանի ժամանակով մեկնարկելու է մոտ 20:22-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Փարիզ-2024. Արսեն Հարությունյանի առաջին մրցակիցը

33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 8-ի մրցումային օրը պայքարը կսկսի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը (57 կգ)։ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր Հարությունյանն իմացել է առաջին մրցակցին և 1/8 եզրափակիչում մրցելու է մեքսիկացի Ռոման Բռավո-Յանգի դեմ։ Օրվա առաջին գոտեմարտերը կայանալու են առավոտյան մրցահերթում և մեկնարկելու են Երևանի ժամանակով 13:00-ին։ […]

Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանը հաղթեց և կիսաեզրափակիչում է🎥

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր Գալստյանը գոտեմարտեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մամադասա Սիլայի դեմ և հաղթեց 3:2 հաշվով։ 27-ամյա ըմբիշը երեկոյան մրցահերթում կվիճարկի եզրափակիչի ուղեգիրը։ Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում Գալստյանը նույն հաշվով պայքարից դուրս էր թողել […]

Փարիզ-2024. Հայկական դիմակայություն բրոնզե մեդալի համար գոտեմարտում

33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 7-ի մրցումայի օրը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը (77 կգ) գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար։ Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Ամոյանը բրոնզե եզրափակիչում մրցելու է մեկ այլ հայ ըկբիշ, Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանի հետ։ 28-ամյա Վարդանյանը աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է, Ասիական խաղերի կրկնակի բրոնզե […]

Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանը մեկնարկեց հաղթանակով🎥

33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 7-ի մրցումային օրը պայքարն սկսեց նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Գալաստյանը (67 կգ)։ Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր Գալստյանը 1/8 եզրափակիչում գոտեմարտեց էկվադորցի Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյի հետ և հաղթեց 3:2 հաշվով։ 27-ամյա ըմբիշը պայքարը շարունակելու է քառորդ եզրափակիչում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]

Փարիզ-2024. Երվանդ Մկրտչյանը Հայաստանի ռեկորդ սահմանեց

Փարիզի Օլիմպիական խաղերի օգոստոսի 7-ի մրցումային օրը պայքարի մեջ մտավ աթլետիկայից Հայաստանի միակ ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը։ 28-ամյա մարզիկը հանդես եկավ 800 մետր վազքի որակավորման փուլում և 1:49:91 րոպե արդյունքով Հայաստանի ռեկորդ սահմանեց։ Ցավոք, հայ վազորդը երրորդ մրցուղոււմ զբաղեցրեց վերջին` 9-րդ տեղը և չհաղթահարեց որակավորման փուլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանի մրցակիցը եզրափակիչում և գոտեմարտի ժամանակացույցը

Փարիզի Օլիմպիական խաղերի օգոստոստի 7-ի մրցումային օրը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարելու է կրկնակի չեմպիոն դառնալու համար։ 32-ամյա ըմբիշի մրցակիցը եզրափակիչում լինելու է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավին։ Ալեքսանյանն ու Սարավին նախկինում գոտեմարտել են երեք անգամ. բոլոր դեպքերում հաղթել է […]

ՊՍԺ-ն ևս մեկ խոշոր տրանսֆեր կիրականացնի

Մայնի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտպան Վիլիան Պաչոն կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ էկվադորցի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում փարիզյան ակումբը վերջնական համաձայնության է հասել «արծվների» հետ։ «Պարի Սեն-Ժերմենը» 22-ամյա պաշտպանի համար վճարելու է ֆիքսված 40 մլն եվրո։ Գործարքում ներառված են լինելու նաև տարբեր հավելավճարներ։ Պաչոն նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2029 […]

1 258 259 260 261 262 1,895