Author Archives: Miqayel

Փարիզ-2024. Պայքարի մեջ կլինեն Հայաստանի վերջին երեք ներկայացուցիչները

33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 10-ին պայքարի մեջ կլինեն Հայաստանի վերջին երեք ներկայացուցիչները։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը հանդես կգա 65 կգ քաշային կարգում։ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Թևանյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից և կգոտեմարտի վրացի Գոդերձի Զեբիաշվիլիի դեմ։ Ըմբշամարտի մրցումային օրը Երևանի ժամանակով մեկնարկելու […]

Նարեկ Գրիգորյանը պաշտոնական խաղերում առաջին գոլն է խփել Ֆարուլի կազմում 🎥

Ռումինական Սուպերլիգայի 5-րդ տուրում «Ֆարուլը» արտագնա խաղում 2:3 հաշվով պարտվեց «Ստյաուային»։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որը 43-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ ու հաշիվը դարձրեց 2:1` առաջ մղելով իր թիմին։ 23-ամյա ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում առաջին գոլն է խփել Կոնստանցա քաղաքը ներկայացնող ակումբի կազմում։ Գրիգորյանը 2023 թ. ամռանն է «Ուրարտուից» տեղափոխվել […]

Իսպանիան թրիլերային խաղում հաղթեց Ֆրանսիային` դառնալով օլիմպիական չեմպիոն 🎥

33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում միմյանց դեմ մրցեցին Իսպանիայի ու Ֆրանսիայի հավաքականները։ «Եռագույնները» բավական արագ բացեցին հաշիվը. 11-րդ րոպեին աչքի ընկավ գերմանական «Շտուտգարտի» կիսապաշտպան Էնցո Միյոն։ «Ֆուրիա ռոխան» շատ արագ պատասխանեց մրցակցի գոլին և նախքան ընդմիջում երեք անպատասխան գնդակ ուղարկեց Գիյոմ Ռեսթի պաշտպանած դարպասը։ Իսպանացիներից դուբլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը, մեկ անգամ […]

Փարիզ-2024. Անդրանիկ Կարապետյանի վերջնական արդյունքը🎥

Փարիզի Օլիմպիական խաղերում պայքարն ավարտեց Հայաստանը ներկայացնող ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)։ Աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների ոսկե, արծաթե ու կրկնակի բրոնզե մեդալակիր Կարապետյանը երկամարտի 370 կգ (170+200 կգ) արդյունքով գրավեց 7-րդ տեղը։ 28-ամյա ծանրորդը պոկում և հրում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում կատարեց։ Պոկում վարժությունում Կարապետյանը երրորդ մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 177-կիլոգրամանոց ծանրաձողը, […]

Ալեքսանյան. «Այս անարդարություններից շատ հոգնել եմ» 🎥

Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեալան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) լրագրողների հետ զրույցում խոսելիս դժգոհել է տեղի ունեցող անարդարություններից. «Ոսկե մեդալի համար էի ժամանել այստեղ, բայց իմ գոտեմարտի ժամանակ բոլորդ տեսաք, թե ինչ կատարվեց։ Վճռորոշ դրվագում իրանցի ըմբիշը մեր գոտեմարտի տարածքից լրիվ դուրս էր եկել։ Տեսա այդ պահը և մարզիչներին […]

Փարիզ-2024. Կարապետյանի արդյունքը պոկում վարժությունից հետո 📸🎥

33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 9-ի մրցումային օրը պայքարն սկսեց Հայաստանը ներկայացնող ծնարամարտիկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)։ Պոկում վարժությունում 28-ամյա Կարապետյանը գլխավերևում պահեց միայն 170 կիլոգրամ կշռող ծանրաձողը և 5-րդ տեղում է։ Երկրորդ մոտեցման ժամանակ Կարապետյանը չբարձրացրեց 175 կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ 177 կիլոգրամը նա բարձրացրեց, սակայն մրցավարները չարձանագրեցին մոտեցումը։ Վարժության առաջատարը բուլղարացի Կառլոս Նասարն է […]

Պաշտոնական. Դանի Օլմոն` Բարսելոնայի ֆուտբոլիստ

Գերմանական «Լայպիցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն տեղափոխվել է «Բարսելոնա»։ «Բլաուգրանայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2030 թ. հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի հրաժարագինը լինելու է 500 մլն եվրո։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի` կատալոնոկան ակումբը տրանսֆերի դիմաց «ցլերին» վճարել է 55 մլն եվրո։ Գործարքում ներառված են նաև 7 մլն եվրոյի տարբեր հավելավճարներ։ […]

Փարիզ-2024. Անդրանիկ Կարապետյան. ուղիղ եթեր

Փարիզի Օլիմպիական խաղերի օգոստոսի 9-ի մրցումային օրը պայքարի մեջ կմտնի ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)։ Քաշային կարգի պայքարը Երևանի ժամանակով մեկնարկելու է 17:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Փարիզ-2024. Վազգեն Թևանյանի առաջին մրցակիցը

33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային նախավերջին օրը` օգոստոսի 10-ին, պայքարի մեջ կմտնի ըմբշամարտից Հայաստանի վերջին ներկայացուցիչը` ազատոճային Վազգեն Թևանյանը (65 կգ)։ Կայացել է այդ քաշային կարգի վիճակահանությունը։ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Թևանյանն առաջին գոտեմարտում մրցելու վրացի Գոդերձի Ձեբիաշվիլիի դեմ։ Հաղթանակի դեպքում Թևանյանը կփորձի հաղթահարել Ալեխանդրո Վալդես (Կուբա) – […]

ՀԸՖ-ն բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի արդյունքը 🎥

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի (97 կգ)` 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի եզրափակիչ գոտեմարտի արդյունքը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է հունահռոմեական ոճի ըմբիշը. «Գիտեմ, որ բողոքարկվել է գոտեմարտի արդյունքը։ Հուսով եմ` արդարությունը կվերականգնվի»,- նշվել է 32-ամյա ըմբիշը, որի խոսքը մեջբերում Armenpress-ը։ Հիշեցնենք, որ Ալեքսանյանը եզրափակիչում գոտեմարտել է իրանցի Մոհամադհադի Սարավիի դեմ և […]

1 255 256 257 258 259 1,895