Author Archives: Miqayel

«Ոսկե գնդակի» ֆավորիտներն` ըստ Goal-ի

Հեղինակավոր Goal.com պարբերականը հերթական անգամ թարմացրել է «Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը, որի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հիշեցնենք, որ անհատական ամենահեղինակավոր մրցանական այս տարի հանձնվելու է հոկտեմբերի 28-ին Փարիզում։ «Ոսկե գնդակի» բոլոր հավակնորդնի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Վրացական հեքիաթը շարունակվում է. Սանյոլի սաները շքող գոլի շնորհիվ հաղթել են նաև Ալբանիային 🎥

Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի առաջին խմբի երկրորդ տուրում Վրաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում մրցել է Ալբանիանի թիմի դեմ։ Վրացիները, հատկապես երկրորդ խաղակեսում, ունեին լուրջ առավելություն և հաղթեցին 1:0 հաշվով։ Վիլի Սանյոլի սաները հաղթանակ կորզեցին 71-րդ րոպեին իսպանական «Վալենսիայի» կիսապաշտպան Գիորգի Կոչորաշվիլիի խփած շքեղ գոլի շնորհիվ։ Առաջին խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Չեխիա 3:2 […]

Գերմանիայի Մ-21 հավաքականը 10 գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը 🎥

Եվրոպայի Մ-21 տարեկանների որակավորման փուլի D խմբի 8-րդ տուրում Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցել է Էստոնիայի թիմի դեմ։ Գերմանացիները պարզպաես քարը քարի վրա չեն թողել մրցակցին և հաղթել են 10:1 հաշվով։ Անտոնիո Դի Սալվոյի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Կարիմ Ադեյեմին, Գերմանիայի փոխչեմպիոն «Շտուտգարտի» հարձակվող Նիք Վոլթմեյթը դուբլ է գրանցել, իսկ «Քյոլնի» […]

Պետրակով. «Ամոթ էր պարտվել այս խաղում»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրում ամոթ էր պարտվել Հյուսիսային Մակեդոնիային. «Չէի ճանաչում իմ թիմին։ Ամբողջ հանդիպման ընթացքում խոսում էի ֆուտբոլիստների հետ։ Նրանք չկատարեցին այն առադրանքները, որոնք ստացել էին, բայց նրանց ասել եմ, որ պետք չէ ընկճվել, քանի որ […]

Բրազիլիայի հերթական ֆիասկոն. «պենտակամպիոնները» պարտվեցին Պարագվային 🎥

Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 8-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը մրցակցի դաշտում մրցեց Պարագվայի դեմ։ Աշխարհի 5-ակի չեմպիոնները ձախողեցին հանդիպումը և 0:1 հաշվով անակնկալ պարտություն կրեցին։ Պարագվայցիների հաղթական գոլը 20-րդ րոպեին խփեց ամերիկյան «Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Դիեգո Գոմեսը։ 21-ամյա ֆուտբոլիստը խփեց տպավորիչ գոլ։ Նշենք, որ բրազիլացիներն ԱԱ-2026-ի որակավորման նախորդ 5 խաղերում կրել […]

Խամեսը փայլում է. Կոլումբիան հաղթեց Արգենտինային 🎥

Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 8-րդ տուրի կենտրոնական խաղում Կոլուլբիայի ազգային հավաքականը Բարանկիլիայում ընդունեց Արգենտինայի թիմին։ Լարված ու համառ պայքարում անցած խաղում կոլումբացիները հաղթեցին 2:1 հաշվով։ «Լոս կաֆետերոսից» կրկին փայլեց թիմի ավագ ու առաջատար Խամես Ռոդրիգեսը, որը դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ 33-ամյա կիսապաշտպանը նախ 25-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել […]

Հայաստանի հավաքականը պարտվեց 10 հոգով խաղացող Հյուսիսային Մակեդոնիային 🎥

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրում հյուրընկալվելիս մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ։ Հյուսիսմակեդոնացիների առավելությամբ անցած առաջին կեսում կողմերը չբացեցին հաշիվը։ Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականին երեք անգամ փրկեց 34-ամյա դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։ 45+4-րդ րոպեին տնատերերը մնացին 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց Գյոկո Զայկովը, որն ստացավ երկրորդ դեղին քարտը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկն ու […]

Հյուսիսային Մակեդոնիան ու Հայաստանը չեն պարզում հաղթողին առաջին կեսից հետո

Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Սկոպյեում մրցում է Հյուսիսային Մակեդոնիայի թիմի դեմ։ Նշենք, որ տանտերերը 45+4-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց Գյոկո Զայկովը։ Հյուսիսմակեդոնացիների առավելությամբ անցած առաջին խաղակեսում մրցակիցները գոլեր չեն խփել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Հայաստանի ազգային հավաքականն Ազեգրի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրում մրցակցի հարկի տակ մրցելու է Հյուսիսային Մակեդոնիայի դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումն սկսելու են հետևյալ մեկնարկային կազմերով.

«Մենք լինելու ենք ԱԱ-2026-ի եզրափակիչում». Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը խոսել է ԱԱ-2026-ի մասին. «Մենք լինելու ենք աշխարհի 2026 թ. առաջնության եզրափակիչում։ Կարող եք ֆիքսել խոսքերս, քանի դեռ ելույթ եմ ունենում։ Վստահեցնում եմ` մենք եզրափակիչի մասնակից ենք լինելու»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ «պենտակամպիոնները» նախորդ անգամ աշխարհի առաջնության եզրափակիչում հանդես են եկել 2002 թվականին և նվաճել […]

1 221 222 223 224 225 1,884