Author Archives: Miqayel

Բարսելոնան շարունակում է հաղթել` առավելության հասնելով նաև Խետաֆեի նկատմամբ🎥

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցեց հետնապահների թվում ընթացող «Խետաֆեին»։ Հանդիպման ընթացքում գրանցեղ դարպասի ընդամենը մեկ գրավում. «բլաուգրանան» հաղթեց 1:0 հաշվով։ Կատալոնական ակումբի հաղթական գոլը 19-րդ րոպեին խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը հաղթել է բոլոր 7 խաղթրում և 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Խետաֆեն» 19-րդն է` 4 միավորով։ Հ․Գ․ […]

Վան Բոմելի որդու դուբլը հաղթանակ է պարգևել ԱԶ Ալկմարին ԵԼ-ի մեկնարկային խաղում 🎥

Եվրոպա լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Նիդերլանդները ներկայացնող «ԱԶ Ալմարը» տանը 3:2 հաշվով հաղթեց շվեդական «Էլֆսբորգին»։ Հանդիպման հերոս դարձավ Մյունխենի «Բավարիայի», «Միլանի», Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկ վան Բոմելի որդին` 20-ամյա հարձակվող Ռյուբեն վան Բոմելը, որը երկու գոլ խփեց ու կամային հաղթանակ պարգևեց «ԱԶ Ալկմարին»։ Տանտերերից մեկ գոլ էլ խփեց Թրոյ Փերոթը։ «ԱԶ Ալկմարը» […]

Էմմա Պողոսյանը` ծանրամարտի երտասարդների աշխարհի չեմպիոն 🎥

Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել։ Էմմա Ամրոյանը (81 կգ) երկամարտի 233 կգ (100+133 կգ) արդյունքով ոսկե մեդալ է նվաճել։ Պոկում վարժությունից հետո 18-ամյա մարզուհին եղել է 5-րդը, իսկ հրում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել։ Հայաստանն աշխարհի ընթացիկ առաջնությունում նաև երկու բրոնզե մեդալ է նվաճել Աննա […]

Շյեսնին կտեղափոխվի Բարսելոնա ու կվերսկսի կարիերան

Անվանի լեհ դարպասապահ Վոյցեխ Շյեսնին կտեղափոխվի «Բարսելոնա», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Պայմանավորված ակումբի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի ծանր վնասվածքով` «բլաուգրանան» որոշել է փոխարինող ձեռք բերել։ Ըստ աղբյուրի` 34-ամյա Շյեսնին մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ։ Ֆուտբոլիստը մոտ օրերս բուժզննում կանցնի կատալոնական ակումբի համար։ ««Բարսան» աշխարհի լավագույն ակումբներից է, և հաստատում […]

Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Պեկինի WTA-1000 շարքի մրցաշարում

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Պեկինի WTA-1000 շարքի մրցաշարի երկրորդ փուլ։ Չինաստանի մայրաքաղաքում անցկացվող «Մասթերսի» առաջին փուլում 21-ամյա թենիսիսիտուհին 6-2, 7-5 հաշվով հաղթել է Էմինա Բեկտասին (ԱՄՆ, 117-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 28 րոպե։ Աշխարհի 47-րդ ռակետ Ավանեսյանի հաջորդ մրցակիցը լինելու է «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» 2017 թ. […]

Ռեալը լուրջ կորուստ ունի մադրիդյան դերբիից առաջ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել։ «Արքայական» պաշտոնական կայքը գրում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն իսպանական Լա լիգայի 7-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղում (3:2) վնասել է ազդրի երկգլխանի մկանը։ Նա խաղադաշտից կբացակայի 3 շաբաթ։ 25-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի սեպտեմբերի 29-ին Լա լիգայի 8-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք դերբին։ Մբապեն իր թիմին չի կարող […]

Պաշտոնական. Ռաֆայել Վարանն ավարտեց կարիերան

Ֆրանսիացի անվանի պաշտպան Ռաֆայել Վարանը 31 տարեկանում ավարտեց կարիերան. «Ասում են` ցանկացած լավ բան ավարտվում է։ Կարիերայիս ընթացքում բազմաթիվ մարտահրավերներ եմ ընդունել, հասել անհնարին թվացող նվաճումների։ Անհավանական հույզեր, էմոցիաներ, որոնք միշտ ինձ հետ կլինեն ամբողջ կյանքում։ Վերհիշելով այդ պահերը` անսահման հպարտությամբ և բավարարվածության զգացումով հայտարարում եմ կարիերաս ավարտելու մասին։ Հեռանում եմ այն խաղից, որը մենք […]

Ռեալը կտրուկ մոտեցել է Բարսելոնայի պատմական ռեկորդին

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում 3:2 հաշվով հաղթեց «Ալավեսին»։ «Արքայական» ակումբը ներքին առաջնություն արդեն 39 խաղ է անպարտելի է և մոտեցել է «Բարսելոնայի» պատմական ռեկորդին։ «Բլաուգրանան» Լա լիգայում 2017-18 թթ. չի պարտվել 43 խաղում անընդմեջ։ Մադրիդյան գրանդը «Բարսելոնայի» ռեկորդը գերազանցելու համար հաջորդ 5 խաղերում պետք է չպարտվի «Ատլետիկոյին», «Վիլյառեալին», «Սելտային», […]

Այսօր կմեկնարկի Եվրոպա լիգայի հիմնական փուլը

Այսօր` սեպտեմբերի 25-ին, կմեկնարկի Եվրոպա լիգայի հիմնական փուլը։ Մրցաշարի առաջին տուրում կայանալու են հետևյալ հանդիպումները. Սեպտեմբերի 25 «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) – «Պորտու» (Պորտուգալիա) (20:45) «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) – «Էլֆսբորգ» (Շվեդիա) (20:45) «Լյուդոգորեց» (Բուլղարիա) – «Սլավիա Պրահա» (Չեխիա) (23:00) «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Տվենտե» (Նիդերլանդներ) (23:00) «Դինամո Կիև» (Ուկրաինա) – «Լացիո» (Իտալիա) (23:00) «Անդերլեխտ» (Բելգիա) – […]

Վահան Բիչախչյանի հիասքանչ գոլը Պոգոնի կազմում 🎥

Լեհաստանի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Պոգոն Շեցինը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Ստալ Ժեշուվին»։ «Պոգոնի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինման մտավ 46-րդ րոպեին, իսկ 85-րդ րոպեին հիասքանչ հարվածով դրեց հանդիպման վերջակետը։ Ռոբերտ Կոլենդովիչի գլխավորած թիմը դուրս եկավ գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող […]

1 207 208 209 210 211 1,879