Ալիսոն Բեկերը՝ տարվա լավագույն դարպասապահ
Փարիզում շարունակվում է տարվա գլխավոր մրցանակաբաշխությունը։ Այս տարի առաջին անգամ France Football-ը հանձնում է Լև Յաշինի մրցանակաը, որը տրվում է տարվա լավագույն դարպասապհին։ Մրցանակի առաջին դափնեկիր է դարձել «Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեկերը, ով «Լիվերպուլի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ Բրազիլիայի հավաքականի հետ դարձավ Կոպա Ամերիկայի չեմպիոն։