Author Archives: Miqayel

Հոլանդի ու ընկերների կատարյալ ֆիասկոն! Ավստրիան ջախջախել է Նորվեգիային 🎥

Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ խմբի չորրորդ տուրում Ավստրիայի հավաքականը Լինցի «Ռայֆֆայզեն Արենա» մարզադաշտում մրցել է Նորվեգիայի դեմ։ Ավստրիացիները պարզապես ֆանտաստիկ հանդիպում են անցկացրել և որևէ շանս չեն տվել Էրլինգ Հոլանդին ու ընկերներին` ջախջախելով 5:1 հաշվով։ Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմից դուբլի հեղինակ է դարձել Մարկո Առնաուտովիչը, մեկական գոլ են խփել Ֆիլիպ Լինհարթը, Պետեր Պոշն […]

Պաշտոնական. Ալեքսնդր Պետրակովը հեռացվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարչի պաշտոնից, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Ըստ աղբյուրի` Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից (0:2) որոշվել է դադարեցնել ուկրաինացի մանսագետի հետ համագործակցությունը։ Հիշեցնենք, որ 67-ամյա մասնագետը Հայաստանի հավաքականի գլխավորել էր 2023 թ. հունվարին։ Հայաստանի հավաքականը նրա օրոք անցկացրել է […]

Հայաստանի հավաքականը կրկին ձախողվեց` պարտվելով Հյուսիսային Մակեդոնիային 🎥

Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ։ Ցավոք, Հայաստանի հավաքականը կրկին ձախողվեց և պարտվեց 0:2 հաշվով։ Հյուսիամկեդոնացիների կազմից երկրորդ խաղակեսում աչքի ընկան Բոյան Միյովսկին ու Իսնիկ Ալիմին։ Չորրորդ խմբում կայանալու է ևս մեկ հանդիպում. Ֆարերյան կղզիներ – Լատվիա Խումբի մրցաշարային աղյուսակը […]

Անգլիայի ֆիասկոն! «Երեք առյուծները» տանը պարտվեց Հունաստանին 🎥

Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրում Հունաստանի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» մարզաշդատում մրցեց Անգլիայի թիմի դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անչափ թրիլերային ու դրամատիկ ավարտ ունեցավ. հույները հաղթեց 2:1 հաշվով։ Հյուրերը 49-րդ րոպեին Վանգելիս Պավլիդիսի ջաներով բացեցին հաշիվը, որին երեք առյուծները 87-րդ րոպեին պատասխանեցին Ջուդ Բելինգեմի դիպուկ հարվածով։ Թվում էր, թե հանդիպումը […]

Հայաստանի հավաքականը թրիլերային ոչ-ոքի կորզեց Ֆարերյան կղզիներից 🎥

Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցակցի դաշտում մրցեց Ֆարերյան կղզիների դեմ։ Լարված պայքարում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմից 44-րդ րոպեին տուգանայինի իրացումից հետո հիասքանչ գոլ խփեց Լուկաս Սելարայանը, իսկ 90+3-րդ րոպեին հյուրերին պարտությունից փրկեց Գոռ Մանվելյանը։ Ֆարերների կազմից աչքի ընկան Յան Բենյամինսենն ու Յոնես […]

Լուկաս Սելարայանի ֆանտաստիկ գոլը տուգանայինի իրացումից հետա Ֆարերյան կղզիների դեմ խաղում 🎥

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի երրորդ տուրում մրցում է Ֆարերյան կղզիների դեմ։ Հանդիպման 44-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով աչքի ընկավ Լուկաս Սելարայանը` հաշիվը դարձնելով 1:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Ֆարերյան կղզիներ – Հայաստան. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս կմրցի Ֆարերյան կղզիների դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Լեո Մեսիի եղբայրը ժամանել է Երևան 📸

ՄԼՍ-ը ներկայանցող «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող, «Ոսկե գնդակի» 8-ակի դանփեկիր Լեո Մեսիի եղբայրը` Ռոդրիգոն, WCIT 2024 տեխոնլոգիական միջոցառման շրջանակում այցելել է Երևան։ Հոկտեմբերի 7-ին Մեսին եղել է Tumo տեխնոլոգիական կենտրոն, որին նվիրել է իր եղբոր ստորագրությամբ Արգենտինայի հավաքականի մարզաշապիկ։ Տեխնոլոգիական կենտրոնի մամուլի ծառայությունը գրում է, որ Ռոդրիգոն տեղում ծանոթացել է Tumo-ի կրթական […]

Բարսելոնայի մրցակիցներն ամենահաճախն են հայտնվում խաղից դուրս իրավիճակում

Եվրոպական թոփ-5 առաջնություններում «Բարսելոնայի» մրցակիցներն ամենաշատն են հայտնվում խաղից դուրս իրավիճակում, հայտնում է OptaJose-ն։ Իսպանական Լա լիգայում կայացած 9 խաղերում կատալոնական ակումբի մրցակիցներն արդեն 62 անգամ եղել են խաղից դուրս։ Միայն «Ալավեսի» դեմ խաղում (3:0) մրցակիցը 11 հայտնվել է նման իրավիճակում։ Հատկանշական է, որ այդ ցուցանիշով «բլաուգրանային» հաջորդող անգլիական «Բրայթոնի» մրցակիցները կրկնակի ավելի քիչ են […]

Ազգերի լիգա. Իսպանիայի հավաքականի հայտացուցակը

Իսպանիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարել է Ազգերի լիգայի խաղարկության առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ «Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին Դարպասապահներ – Դավիդ Ռայա («Արսենալ», Անգլիա), Ալեքս Ռեմիրո («Ռեալ Սոսիեդադ»), Դավիդ Սանչես («Չելսի», Անգլիա)։ Պաշտպաններ – Օսկար Մինգեսա («Սելտա»), Դանի Վիվիան («Ատլետիկ Բիլբաո»), Այմերիկ Լապորտ («Ալ Նասր», Սաուդյան […]

1 197 198 199 200 201 1,878