Author Archives: Miqayel

Ժորդի Ալբայի հիասքանչ «կրակոցը» հաղթանակ պարգևեց Ինտեր Մայամիին փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում🎥

ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում կանոնավոր առաջնության չեմպիոն «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Ատլանտային»։ Տանտերերին հաղթանակ պարգևեցին «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Լուիս Սուարեսի ու Ժորդի Ալբայի խփած գոլերը։ Հատկապես գեղեցիկ ստացվեց 35-ամյա Ալբայի հեռահար հիասքանչ հարվածով խփած գոլը, որն էլ հաղթանակ պարգևեց Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմին։ Հավելենք, որ 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը «Ինտեր Մայամին» […]

Էլ կլասիկո. Ռեալի հայտացուցակը

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ հանդիպման հայտացուցակը։ «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Անդրեյ Լունին, Ֆրան Գոնսալես, Սերխիո Մեստրե։ Պաշտպաններ – Էդեր Միլիտաո, Լուկաս Վասկես, Խեսուս Վալյեխո, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռյուդիգեր, Ֆերլան Մենդի։ Կիսապաշտպաններ – Ջուդ Բելինգեմ, Էդուարդո Կամավինգա, Ֆեդերիկո Վալվերդե, […]

Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Բախում Լյովա Գևորգյանի ու թուրք ըմբիշի միջև 🎥

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գրիգորյանի (125 կգ) ու թուրք Հական Բույուկչինգիլի միջև գոտեմարտը սկանդալային ընթացք ու ավարտ է ուենցել։ Գոտեմարտի ընթացքում կողմերի միջև բախում է սկսվել, ինչի հետևանքով երկու ըմբիշներն էլ որակազրկվել են և լքել հետագա պայքարը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. […]

Նիդերլանդներում հանդես եկող հայ ֆուտբոլիստը հրավերի է սպասում Հայաստանի հավաքականից 🎥

Նիդերլանդների երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Վիտեսի» կիսապաշտպան Իրակի Եղոյանը պատրաստ է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանի տեղեկություններով` 20-ամյա ֆուտբոլիստը հրավերի սպասում Հայաստանի հավաքականին։ Եղոյանը ծնվել է Վրաստանի մայարքաղաք Թբիլիսիում և 7 հանդիպում է անցկացրել այդ երկրի երիտասարդական հավաքականում։ Նա պատրաստ է ընդունել այն երկրի ազգային հավաքականի հրավերը, որն առաջինը պաշտոնապես կդիմի իրեն։ […]

Կոնֆերենցիաների լիգա. Նոան հյուրընկալվելիս պարտվեց Ռապիդին 🎥

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» մրցակցի դաշտում մրցեց Վիեննայի «Ռապիդի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. ավստրիական ակումբը հաղթեց 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 31-րդ րոպեին խփեց խորվաթ հարձակվող Դիոն Բելյոն։ Նշենք, որ հանդիպման մեծ մասում «Ռապիդը» տիրում էր նախաձեռնությանը, սակայն «Նոան» խաղավերջում ճնշում էր գործադրում և կարող էր խփել […]

Նոան առաջին խաղակեսից հետո պարտվում է Ռապիդին 🎥

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» հյուրընկալվելիս մրցում է Վիեննայի «Ռապիդի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո հայկական ակումբը պարտվում է 0:1 հաշվով։ «Ռապիդից» 31-րդ րոպեին աչքի ընկավ խորվաթ հարձակվող Դիոն Բելյոն։

Ռապիդ – Նոա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր 📸

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» մրցակցի դաշտում կմրցի Վիեննայի «Ռապիդի» (Ավստրիա) դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Յամալ. «Հավատում ենք, որ աշխարհի լավագույն ակումբն ենք»

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Մյունխենի «Բավարիային» 4:1 հաշվով հաղթելուց հետո խոսել է առաջիկա Էլ կլասիկոյի մասին. «Հավատում ենք, որ աշխարհի լավագույն թիմն ենք, և մենք կապացուցենք դա։ Այդ խաղում կներդնենք մեր ողջ ներուժը։ Թող հաղթի ուժեղագունը»,- 17-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին իսպանական […]

Ռաֆինիայի ֆանտաստիկ բենեֆիսը! Բարսան անհավանական խաղով ջախջախեց Բավարիային 🎥

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում «Բարսելոնան» «Մոնժուիկ» մարզադաշտում մրցեց Մյունխենի «Բավարիայի» դեմ։ «Բլաուգրանան» պարզապես շանս չտվեց գերմանական գրանդին և ջախջախեց 4:1 հաշվով։ Կատալոնական ակումբից ֆանտաստիկ հանիպում անցկացրեց բրազիլացի վինգեր Ռաֆինիան, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից մեկ գոլ էլ խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ «Բավարիայից» աչքի ընկավ Հարի Քեյնը։ «Բարսելոնան» վաստակեց 6 միավոր և […]

Վալերի Ծառուկյանը հերթական գոլը խփեց ու գրավեց Կրանսոդարի դարպասը 🎥

Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում, «Պարի ՆՆ»-ը C խմբում հյուրընկալվելիս մրցում է «Կրասնոդարի» դեմ։ Հյուրերի կազմից 61-րդ րոպեին աչքի ընկավ հայ կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը և բացեց հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

1 190 191 192 193 194 1,877