Author Archives: Miqayel

Մխիթարյանը մարզվում է ընդհանուր խմբի հետ (լուսանկար)

Ինչպես տեղեկացնում հռոմեական «Ռոմայի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումային ծրագիրը։ Այսօր Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ։ Հիշեցնենք , որ մեր ընտրանու ավագը սեպտեմբերի 29-ին «Լեչչեի» դեմ հանդիպման ժամանակ աճուկային վնասվածք էր ստացել։ Ակնկալվում էր, որ Մխիթարյանը բաց կթողնի մոտ 3 շաբաթ, սակայան ապաքինումը նախատեսվածից ավելի դանդաղ ընթացավ։

Մ-21․ Հայաստան 0։1 Իռլանդիա․ ցավալի պարտություն?

Մինչև 21 տարեկանների Եվրո 2021-ի որակավորման փուլի 1-ին խմբի 5-րդ տուրի շրջանակներում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Երևանում ընդունել էր Իռլանդիայի իր հասակակիցներին։ Խաղն ավարտվեց մեր ընտրանու նվազագույն հաշվով պարտությամբ՝ 0։1։ Հանդիպման միակ գնդակը խփվեց 63-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Զակարի Էլբուզեդին։ Նշենք, որ 76-րդ րոպեին հյուրերի կազմում խաղադաշտից հեռացվեց Դարա Օ’շին՝ վերջին հույսի խախտման […]

FAF-ը միասնական երթ է անցկացնելու Հայաստան-Հունաստան խաղից առաջ

Հոկտեմբերի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը կընդունի Հունաստանի հավաքականին։ Հայկական առաջին ճակատ (FAF) երկրպագուների ճակատը հանդիպումից առաջ անցկացնելու է միասնական երթ՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտից։ Ըստ նախնական տվյալների՝ երթը կմեկնարկի 19։00-ին։ Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։

Արթուր Վանեցյանը հանդիպել է ազգային հավաքականի տղաներին?

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այցելել է  ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հետևել է Հայաստանի հավաքականի մարզմանը և հանդիպել ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ։ ՀՖՖ պաշտոնական կայքը տեսանյութ է պատրաստել Արթուր Վանեցյանի այցի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև։

Մ-21․ Հայաստան – Իռլանդիա․ ուղիղ եթեր?

Մինչև 21 տարեկանների Եվրո 2021-ի որկավորման փուլի 5-րդ տուրի իր հանդիպումն է անցկացնում Հայաստանի երիտասարդական հավաքականը՝ սեփական հարկի տակ մրցելով Իռլանդիայի իր հասակակիցների դեմ։ Թիմերը խաղադաշտ են դուրս եկել հետևյալ կազմերով․ Հայաստան – 1 . Ս. Ասլանյան, 2.Հ. Գեղամյան, 3. Հ. Նազարյան, 4. Ա. Խաչումյան, 5. Է. Գրիգորյան, 7. Կ. Մելքոնյան, 8. Հ. Հարությունյան, 9. […]

Եվրո-2020․ Ի՞նչ սպասել այսօրվա խաղերից

Այսօր՝ նոյեմբերի 14, մեկնարկում է Եվրո-2020-ի որակավորման փուլի նախավերջին տուրը։ Որոշ խմբերում այսօր շատ բան կդառնա պարզ։ Փորձենք միասին հասկանալ, թե ինչ կարելի է սպասել այսօրվա խաղերից։ Այօսրվա կենտրոնական հանդիպումը միանշանակ տեղի կունենա Պլզենի «Դուսան Արենա» մարզադաշտում, որտեղ A խմբի շրջանակներում Չեխիան կընդունի Բերնարդ Շալանդի Կոսովոյի հավաքականին։ Չեխիան վաստակած 12 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը […]

Ֆավորիտներ․ նոյեմբերի 14?

Քրիստոֆեր Նկունկուի կասեցումների մասին գիտենք շատ լավ , իսկ Բարսայի Ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտիին ողջ աշխարհը գիտի։ Նրանց է միացել նաև երիտասարդ տաղանդ Աքսել Տուանզեբեն՝ զարդարելով մեր այսօրվա ֆավորիտների եթերը։ Շնորհակալ ենք հավանումների համար ։ Համեցե՛ք։

Էստուդիանտեսի ստադիոնի բացման ընթացքում «հրավառ առյուծ» է հայտնվել տանիքի վրա?

Արգենտինական «Էստուդիանտեսը» ներկայացրել է վերանորոգված «Էստադիո Խորխե Լուիս Հիրշի» մարզադաշտը, որի վերակառուցման աշխատանքներն ընթացել են 2008-2019 թթ ընթացքում։ Մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությունը զարդարել են ֆանտաստիկ հատուկ գունային էֆեկտները։ Արարողության ընթացքում մարզադաշտի տանիքի վրա է հայտնվել հսկայական «հրավառ առյուծի» հոլոգրամա, որը պտույտ է կատարել մարզադաշտի երկայնքով։ Առյուծը համարվում է Լա-Պլատան ներկայացնող ակումբի խորհրդանիշը։ Նշենք, որ «Էստուդիանտեսի» […]

Հալանդը պատմել է, թե որտեղ է պահում գնդակները

«Ռեդ Բուլ Զալցբուրգի» կենտրոնական հարձակվող Էրլին Հալանդը պատմել, թե որտեղ է պահում հանդիպումների ավարտից հետո վերցրած գնդակները․ «Դրանք պահում եմ անկողնումս։ Ես հիանալի եմ քնում, երբ գնդակները կողքիս են։ Ամեն օր նայում եմ դրանց և ուրախանում, քանի որ այդ գնդակներն ինձ համար կարծես սիրած աղջկա նման լինեն։ Գոլեր հեղինակելն ամենալավ բանն է, որ երբևէ գոյություն […]

Բարսելոնան կարող է հրաժարվել Հալանդին ձեռք բերելու մտքից

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է փոխարինող փնտրել Լուիս Սուարեսի համար։ Կապտանռնագույնների սկաուտները ակտիվորեն հետևում են «Զլացբուրգի» նորվեգացի 19-ամյա հարձակվող Էրլին Հալանդի խաղին, ով այս մրցաշրջանում պարզապես փայլում է։ Սակայն, ինչպես տեղեկացնում է Daily Express-ը , կատալոնական ակումբում կարծում են, խաղացողը գնահատվում է բավականին թանկ։ «Զալցվուրգը» խաղացողին գնահատել է 100 մլն եվրո։ Այդ պատճառով էլ, հավանական է, […]

1 1,846 1,847 1,848 1,849 1,850 1,873