Author Archives: Miqayel

Սիթին կարծես թե վերգտնում է իր խաղը?

Երեկ՝ ուշ երեկոյան, մեկնարկեց Անգլիական պրեմիեր լիգայի 15-րդ տուրը, որի կայացավ երկու հանդիպում։ Գործող չեմպիոն «Մանչեսթեր սիթին» հյուրընկալվել էր «Բյորնլիին»՝ տանելով վստահ հաղթանակ։ «Քաղաքայինները» հաղթեցին 1։4 հաշվով․ դուբլի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռոդրին և Ռիյադ Մարեզը, տանտերերի կազմում միակ գնդակը հեղինակեց Ռոբի Բրեյդին։ «Սիթին» այս հաղթանակից հետո վաստակեց 32 միավոր […]

Պրեմիեր լիգան մեզ առանց ֆուտբոլ չի թողնում

Այսօր՝ ուշ երեկոյան, մեկնարկում է անգլիական Պրեմիեր լիգիայի 15-րդ տուրը, որի շրջանակում կկայանան մի շարք «տաք» հանդիպումներ, որոնք արժանի են ուշադրության։ «Բյորնլի» – «Մանչեսթեր Սիթի» 4․12, 00։15, «Հ2» ՀԸ «Մանչեսթեր Սիթիի» խաղը կարծես թե մի փոքր խամրել է։ Ակնհայտ է, որ Պեպ Գվարդիոլայի թիմը սկսել է «չձգել» կադրային խնդիրների առկայության պատճառով, ինչը չէր կարող իր […]

Կրիշը Ա սերիայի մրցանակաբաշխության ընթացքում մեքենայից դուրս է եկել այն ժամանակ, երբ նրան պարգևատրել են

Երեկ` ուշ երեկոյան, Փարիզում կայացել է «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը։ Ինչպես գիտենք՝ քվեարկության արդյունքում Լեո Մեսսին ստացավ վեցերորդ «Ոսկե գնդակը»։ Մրցանակաբաշխությունից դեռևս մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ «Յուվենտուսի» պորտուգալացի վինգեր Կրիշտիանու Ռոնալդուն ներկա չի լինելու մրցանակաբաշխությանը՝ հանուն Ա սերիայի լավագույն մրցանակի։ Երեկ Կրիշին շնորհվել է 2018/19 մրցաշրջանի լավագույնի մրցանակը։ Սակայն, ինչպես տեղեկացնում […]

Հայտնի են դարձել «Ոսկե գնդակի» քվեարկության մանրամասները

Երեկ Փարիզի «Շատլե» դահլիճում տեղի ունեցավ տարվա գլխավոր մրցանակի՝ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։ Արդեն այսօր հայտնի են դարձել քվեարկության արդյունքները։ Լեո Մեսսին, ով ստացավ վեցերորդ «Ոսկե գնդակը», հավաքել է 686 միավոր։ «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը արգենտինացի հարձակվողին զիջել է ընդամենը 7 միավոր՝ հավաքելով 679 միավոր։ 1996 թվականից ի վեր հաղթողի կողմից սա ամենանվազագույն […]

Երեք ամիս անց Հենոն վարժ իտալերեն է խոսում?

«Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Վերոնայի» դեմ խաղից հետո իտալերենով հարցազրույց է տվել։ Նշենք, որ Հենոն ընդամենը երեք ամիս է, ինչ ներկայացնում հռոմեական ակումբը, սակայն արդեն վարժ խոսում է իտալերեն։

Կալյարին դրամատիկ հաղթանակ է տարել․ Կալյարի 4։3 Սամպդորիա?

Ավարտվեց իտալական Ա սերիայի 14-րդ տուրը։ Տուրի վերջին խաղում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Կալյարին» սեփական հարկի տակ գերգոլառատ հանդիպման շրջանակում 4։3 հաշվով կամային հաղթանակ տարավ հետնապահների թվում ընթացող «Սամպդորիայի» նկատմամբ։ «Սամպդորիան» հանդիպման ընթացքում երկու անգամ առջևում է եղել 2 գնդակի տարբերությամբ, սակայն չի կարողացել պահպանել ոչ միայն հաղթական հաշիվը, այլև խաղի ամենավերջում ձեռքից բաց […]

Լեո Մեսսին՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր (ծաղրանկար)

Փարիզում հանձնվեց տարվա գլխավոր մրցանակը՝ «Ոսկե գնդակը», որը կարիերայում վեցերորդ անգամ ստացավ կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին։ Մեսսին այս ցուցանիշով շրջանցեց Կրիշտիանու Ռոնալդուին և այժմ մրցանակի միանձնյա ռեկորդակիրն է։

«Ոսկե գնդակ»․ 10-5-րդ հորիզոնականները զբաղեցրած ֆուտբոլիստները․

Փարիզում ընթանում է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։ France Footbal-ն արդեն ներկայացրել է, թե որ խաղացողներն են զբաղեցրել 10-5-րդ հորիզոնականները։ 10-րդ հորիզոնական՝ Ռիյադ Մահրեզ 9-րդ հորիզոնական՝ Բերնարդու Սիլվա 8-րդ հորիզոնական՝ Ռոբերտ Լևանդովսկի 7-րդ հորիզոնական՝ Ալիսոն Բեկեր 6-րդ հորիզոնական՝ Կիլիան Մբապե 5-րդ հորիզոնական՝ Մոհամեդ Սալահ

Ալիսոն Բեկերը՝ տարվա լավագույն դարպասապահ

Փարիզում շարունակվում է տարվա գլխավոր մրցանակաբաշխությունը։ Այս տարի առաջին անգամ France Football-ը հանձնում է Լև Յաշինի մրցանակաը, որը տրվում է տարվա լավագույն դարպասապհին։ Մրցանակի առաջին դափնեկիր է դարձել «Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսոն Բեկերը, ով «Լիվերպուլի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ Բրազիլիայի հավաքականի հետ դարձավ Կոպա Ամերիկայի չեմպիոն։

Մաթիաս դե Լիխտը՝ «Kopa Trophy»-ի մրցանակակիր

Փարիզում մեկնարկել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։ Օրվա առաջին մրցանակը բաժին հասավ Թուրինի «Յուվենտուսի» և Հոլանդիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մաթիաս դե Լեխտին՝ արժանանալով «Kopa Trophy»-ի մրցանակին, որը հանձնվում է մինչև 21 տարեկան լավագույն ֆուբոլիստին։

1 1,833 1,834 1,835 1,836 1,837 1,877