Author Archives: Miqayel

Արմեն Նիկողոսյանը վերընտրվեց ՀՖՖ փոխնախագահ

ՀՖՖ արտահերթ ժողովի ժամանակ ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով Արմեն Նիկողոսյանն առաջադրվեց որպես ՀՖՖ փոխնախագահի թեկնածու։ Նիկողոսյանը միաձայն ընտրվեց ՀՖՖ փոխնախագահ՝ 18 քվեով։

Կայացավ ՀՖՖ գործկոմի անդամների քվեարկությունը․ հայտնի են արդյունքները

Ինչպես գիտենք այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նսիտերի դահլիճում տեղի է ունենում 19-րդ արտահերթ նիստը։ Նիստի շրջանակում արդեն կայացել է ՀՖՖ նոր նախագահի քվեարկությունը, որի արդյունքում նոր նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը։ Քիչ առաջ կայացավ նաև ՀՖՖ Գործոմի անդամների քվեարկությունը։ Նշենք, որ Գործկոմի 14 տեղերի համար պայքարում էին 15 թեկնածուներ։ Այպիսով, քվեարկության առաջին փուլի արդյունքում […]

Արմեն Մելիքբեկյանի հետընտրական ելույթը

Ինչպես գիտենք Հայստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը։ Ընտրությունից հետո Մելիքբեկյանը հանդես է եկել ելույթով․ «Շնորհակալ եմ բոլորին, որոնք քվեարկել են իմ օգտին և նրանց, որոնք չեն քվեարկել իմ օգտին: Մեզ համար բավական կարևոր պահ է: Այսօր հայկական ֆուտբոլում մի իրադրություն է, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կայացել են մրցակցյային ընտրություններ: Հետագայում […]

Կայացավ ՀՖՖ նախագահի ընտրությունը

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում տեղի է ունենում 19-րդ արտահերթ նիստը, որի շրջանակում կայացավ նոր նախագահի ընտրությունը։ Քվեարկության արդյունքում Արմեն Մելիքբեկյանը ստացել է 13 ձայն, Թովմաս Գրիգորյանը՝ 7 ձայն, իսկ 3 ձայն ճանաչվել է անվավեր։ Այսպիսով, ՀՖՖ նոր նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը։

ՀՖՖ արտահերթ ժողով. ուղիղ եթեր?

Այսօր` դեկտեմբերի 23-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նիստերի դահլիճում կայանում է ՀՖՖ 19-րդ արտահերթ ժողովը, որի շրջանակում տեղի կունենան ՀՖՖ նոր նախագահի և Գործոկմի ընտրությունները։ ՀՖՖ մամլո քարտուղարությունը յութուբյան իր ալիքում ներկայացնում է նիստի ուղիղ հեռարձակումը.

35-ամյա Անդրես Ինիեստայի բիլյարդային հարվածով գոլը?

Ճապոնական «Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինիեսստան չի դադարում հիշեցնել իր մասին՝ Ճապոնիայի գավաթի կիսաեզրափակչում բիլյարդային հարվածով դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։ 35-ամյա իսպանացին «Սիմիձու Էս-Պալսի» դեմ խաղում 14-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվն՝ օգնելով իր թիմին 3։1 հաշվով հաղթել և դուրս գալ եզրափակիչ, որի շրջանակւմ կմրցի «Կաշիմայի» դեմ։ Նշենք, որ «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանը 2019 թվականին 24 […]

Ի՞նչ էր կատարվում Լացիոյի հանդերձարանում Սուպերգավաթը նվաճելուց հետո?

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Րիյադում կայացավ Իտալիայի Սուպերգավաթի հանդիպումը, որի շրջանակում մրցեցին «Յուվենտուսն» ու «Լացիոն»։ Հռոմեական ակումբը 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ՝ հինգերորդ անգամ դառնալով սուպերգավաթակիր։ Ակումբի պաշտոնական twiter-ը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են «արծիվների» խաղացողները տոնում իրենց հաջողությունը․ Իսկ Հռոմի օդանանավակայանում արդեն երկրպագուներն են ջերմ ընդունելության արժանացրել «Լացիոյի» ֆուտբոլիստներին․

Գերվստահ Ատալանտան ու Ռոման, Ռոնալդու=ինքնաթիռ, Լուկակուի նվերը երիտասարդ հարձակվողին?

Իտալական Ա սերիայի շրջանակում կայացավ 17-րդ տուրը։ Իտալական ֆուտբոլը նույնպես գնաց ամանորյա խնջույքների, իսկ մինչ այդ «Ատալանտան» ու «Ռոման» փայլուն հաղթանակներ տարան, Ռոմելու Լուկակուն գոլ նվիրեց 17-ամյա հարձակվողին, իսկ «Նապոլիի» տանջանքներն ավարտվեցին։ Տուրը մեկնարկեց դեռևս չորեքշաթի՝ ուշ երեկոյան, ինչը պայմանավորված էր նրանով, որ«Յուվենտուսը» մեկնում էր Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Իտալիայի սուպերգավաթի խաղին, որտեղ երեկ 1։3 հաշվով […]

MSG եռյակը կրկին փայլեց, Ռեալը անչափ կարևոր միավորներ կորցրեց, գոլային հրավառություն Պամպլոնայում?

Իսպանական ֆուտբոլը նույնպես գնաց ամանորյա տոները նշելու, իսկ մինչ այդ կայացավ 18-րդ տուրը, որի արդյունքում կատալանոկան «Բարսելոնան» տարին ավարտեց միանձնյա առաջատարի դերում, քանի որ Մադրիդի «Ռեալը» տուրի վերջին խաղում անչափ կարևոր միավորներ կորցրեց։ Կայացած մյուս հանդիպումների արդյունքներին կծանոթանանք միասին։ Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալավեսին»։ Ձախողած Էլ կլասիկոյից հետո կատալոնական ակումբը սեփական երկրպագուներին […]

Սուպեր Սաքոյի բենեֆիսը, Լայպցիգը՝ միանձնյա առաջատար, Բավարիան կրկին հաղթում է վերջին րոպեներին?

Հանգստյան օրերին Գերմանիայում կայացավ Բունդեսլիգայի 17-րդ տուրը, որը վերջինն էր 2019 թվականին։ Այս տուրի արդյունքում «Լայպցիգը» կրկին միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Հոֆֆենհայմ» կազմում փայլեց մեր Սաքոն, «Բավարիան» էլ նորից հաղթեց վերջին րոպեներին։ Տուրը մեկնարկեց Զիսհայմում, որտեղ «Հոֆֆենհայմը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ չեմպիոնի հավակնորդ Դորտմուդնի «Բորուսիայի» նկատմամբ։ Առաջին խաղակեսից հետո հյուրերը Մարիո Գյոթցեի գոլի շնորհիվ […]

1 1,811 1,812 1,813 1,814 1,815 1,878