Չելսին ու Արսենալը լոնդոնյան դերբիում չպարզեցին հաղթողին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում լոնդոնյան դերբիում միմյանց դեմ մրցեցին «Չելսին» ու «Արսենալը»։ Համառ պայքարում անցած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ 60-րդ րոպեին «զինագործներից» աչքի ընկավ Գաբրիել Մարտինելին, իսկ «ազնավականների» պատասխան գոլը 70-րդ րոպեին խփեց Պեդրու Նետուն։ Այս ոչ-ոքիից հետո երկու ակումբներն էլ միավորների քանակը հասցրին 19-ին. «Չելսին» երրորդ, «Արսենալը» չորրորդ տեղում է։ […]