Author Archives: Miqayel

Չելսի – Բավարիա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի կենտրոնական հանդիպումներից մեկի շրջանակում «Չելսին» կընդունի «Բավարիային»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։55, որը կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերով, իսկ խաղի առցանց հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Նապոլի – Բարսելոնա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկրորդ խաղային շաբաթը։ «Նապոլին» «Սան-Պաոլո» մարզադաշտում կմրցի «Բարսելոնայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։55, որը կցուցադրվի «ԱրմենիաՊրեմիում» հեռուստաընկերության ուղիղ եթերով, իսկ խաղի առցանց հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

ՉԼ․ ի՞նչ վիճակով են թիմերը մոտենում հանդիպումներին

Այսօր՝ փետրվարի 25-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումների երկրորդ խաղային շաբաթը։ Այս երեքշաբթի և չորեքշաբթի հետաքրքիր հանդիպումներ են մեզ սպասվում։ Միասին հասկանանք, թե ինչ վիճակով են թիմերը մոտենում հանդիպումներին։ «Նապոլի» – «Բարսելոնա» 25․02, 23։55 «Նապոլին» ընթացիկ մրցաշրջանը վայրիվերումներով է հանդես գալիս։ Նախքան Կառլո Անչելոտիին հեռացնելը, թիմը բավականին անհաջող շրջան էր անցկացնում։ Ակումբը ծանր […]

Սարգիս Ադամյանն այսօր վիրահատության կենթարկվի

Ինչպես տեղեկացնում է «Հոֆֆենհայմի» պաշտոնական կայքը, ակումբի հայ կիսապաշտպան Սարգիս Ադամյանն այսօր վիրահատության կենթարկվի։ Խաղացողին տևական ժամանակ անհանգստացնում է աճ ոտքի կոճը, և թիմի բժշկական անձնակազմի հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել դիմել վիրահատական միջամտության։ Հաղորդվում է, որ վիրահատությունը պետք է կայանա այսօր Մուրնաու քաղաքում։ Ապաքինման մասին որևէ տեղեկատվություն չկա։ 26-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում […]

Նախքան ինքնաթիռից իջնելը Բարսելոնայի խաղացողները բժշկական ստուգումներ են անցել

Կատալոնական «Բարսելոնան» մեկնել է Նեապոլ՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Նապոլիի» դեմ խաղին մասնակցելու։ Ակումբի ողջ պատվիրակությունը Նեապոլ ժամանելուն պես բժշկական ստուգումներ են անցել հենց ինքնաթիռում։ Բժշկական հատուկ անձնակազմը չափել է բոլոր խաղացողների ջերմությունը։ Այս մասին տեղեկացնում է AS պարբերականը։ Այս ամենն առնչվում է Իտալիայում բռնկված կորոնավիրուսի հետ։ Տեղի իշխանությունները հայտնում են, որ Նեապոլում կորոնավիրուսի երկու […]

Թոմաս Մյուլլեր․ «Չելսին Եվրոպայի լավագույն ակումբը չէ․ մենք վախենալու ոչինչ չունենք»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Չելսիի» դեմ խաղից առաջ կիսվել է իր մտքերով․ ««Չելսին» երիտասարդ հիանալի խաղացողներ ունի։ «Չելսին» ակումբ է, որը կարող է խնդիրներ հարուցել։ Մենք պետք է հիանալի պատրաստվենք խաղին և ուսումնասիրենք նրանց ուժեղ կողմերը։ Սակայն կարծում եմ, որ «Չելսին» Եվրոպայի լավագույն ակումբը չէ, և վստահ եմ, որ վախենալու […]

Ինտեր – Լյուդոգորեց հանդիպումն կանցկացվի առանց հանդիսականների

Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի «Ինտեր» – «Լյուդոգորեց» հանդիպումը «Սան-Սիրո» մարզադաշտում կանցկացվի առանց հանդիսականներ։ Պատճառն Իտալիայում բռնկված կորոնավիրուսն է։ «Լյուդոգորեցի» պաշտպոնական կայքը հղում կատարելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին՝ հաստատել է այս տեղեկատվությունը։ Նշվում է, որ «Լյուդոգերեցի» ավելի քան 600 երկրպագուն պատրաստվում էր մեկնել Միլան՝ աջակցելու իրենց սիրելի թիմին։ Երկրպագուներն արդեն ձեռք էին բերել ինքնաթիռի տոմսերը։ ՈՒԵՖԱ-ն հայտարարել […]

Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը 12 ժամում ավելի քան կես միլիոն հետևորդ է հավաքել instagram-ում

«Յուվետնուսի» և Պորտուգալիայի հավաքականի վինգեր Կրիշտիանու Ռոնալդու որդին՝ Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը, instagram-ում իր անձնական էջն է բացել։ Առաջին հրապարակումը կատարվել է այսօր՝ կեսգիշերն անց։ Այդ ընթաքում տղան հավաքել է ավելիի քան կես միլիոն հետևորդ։ Ռոնալդու ավագը հավանել է տղայի գրառումը, իսկ stories բաժնում կիսվել է տղայի էջի հղումով։

Անդրեա Անյելի․ «Միայն հիմարը կարող է չմտածել Գվարդիոլայի մասին»

«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին գնահատել է ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի աշխատանքը, ինչպես նաև խոսել է այն բամբասանքների մասին, որոնք կապված են Պեպ Գվարդիոլայի հետ․ «Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ մրցաշրջանի առաջին հատվածը հաջող ստացվեց՝ բացառությամբ «Լացիոյի» դեմ սուպերգավաթի հանդիպումը։ Ամեն ինչ համապատասխանում է մեր սպասելիքներին, իսկ մարզչի հասցեին շատ քննադատություններ անտեղին են։ «Յուվենտուսը» առաջին հերթին նայում […]

Յուրգեն Կլոպ․ «Մտածում էի, որ Ման․Սիթիի ռեկորդը երբեք չեն գերազանցի կամ չեն կրկնի»

«Լիվերպուլը» 3։2 հաշվով հաղթելով «Վեսթ Հեմին»՝ ԱՊԼ-ի շրջանակում տարել է 18-րդ անընդմեջ հաղթանակը։ Այդ ցուցանիշով մերսիսայդյան ակումբն անընդհետ հաղթանակների թվով հավասարվել է «Մանչեսթեր Սիթիի» 2017/18 մրցաշրջանում գրանցացած ցուցանիշին, ինչը ռեկորդային է։ «Կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այդ մասին․ «Մտածում էի, որ այլևս երբեք «Ման․ Սիթիի» ռեկորդը չեն գերազանցի կամ նույնիսկ չեն կրկնի, սակայն […]

1 1,755 1,756 1,757 1,758 1,759 1,894