Author Archives: Miqayel

Պիկեն կարիրայի սկզբում կարող էր հայտնվել իտալական գրանդի կազմում

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն պատմել է, որ կարիերայի սկզբում կարող էր համալրել Թուրինի «Յուվենտուսի» կազմը. «Այո՛, «Յուվենտուսը» 2007 թ. հետաքրքրված էր իմ ծառայություններով։ Նրանք «Բարսելոնայի» հետ միաժանակ ցանկանում էին պայմանագիր կնքել ինձ հետ, բայց բոլորը գիտեն, որ երազանքս «բլաուգրանայի» կազմում խաղալն էր։ «Յուվեն» այդ ժամանակ մեծ ակումբ էր, սակայն «Բարսան» իմ […]

Ռուսաստանի հավաքականին թույլ չեն տալու մասնակցել ԱԱ-2026-ի որակավորման փուլին

Ռուսաստանի հավաքականին թույլ չեն տալու մասնակցել աշխարհի 2026 թ. առաջնության որակավորման փուլին, գրում է «Матч ТВ»-ն։ «Ռուսաստանի հավաքականին թույլ չեն տալու մասնակցել ԱԱ-2026-ի որակավորման փուլի վիճակահանությանը։ Ռուսաստանն ընտրական փուլին չի կարող մասնակցել` անվտանգային խնդիրների պատճառով։ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կարծիքն այդ հարցում չի փոխվել։ Ազգային թիմը չի կարող նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր»,- հայտնում է Ռուսաստանի հավաքականին […]

11-մետրանոցների տեղատարափ Տեներիֆեում. Իսպանիան գոլառատ խաղում հաղթանակ կորզեց Շվեյցարիայից 🎥

Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում, Իսպանիայի հավաքականը Տեներիֆեի «Էլիդորե Ռոդրիգես Լոպես» ստադիոնում մրցեց Շվեյցարիայի թիմի դեմ։ Գոլառատ խաղում «ֆուրիա ռոխան» կարողացավ 3:2 հաշվով հաղթանակ կորզել 90+3-րդ րոպեին։ Եվրոպայի գորժող չեմպիոնի գոլերը խփեցին Յերեմի Պինոն, Բրայան Խիլն ու Բրայան Սարագոսան։ Շվեյցարացիներից աչքի ընկան Ժոյել Մոնտեյրուն ու Էնդի Զեքիրին։ Նշենք, որ հանդիպման […]

Սան Մարինոն պատմական հաղթանակ տարավ` նվաճելով Ազգերի լիգայի C դիվիզիոնի ուղեգիր 🎥

Ազգերի լիգայի D դիվիզիոնի առաջին խմբի վերջին` 6-րդ տուրում, Սան Մարինոյի հավաքականը մրցակցի դաշտում մրցեց Լիխտենշտեյնի դեմ։ Հանդիպումը բավական անակնկալ ընթացք ու ավարտ ունեցավ. Սան Մարինոն կարողացավ 3:1 հաշվով կամային հաղթանակ տանել։ Լիխտենշտեյնցիներին 40-րդ րոպեին առաջ մղեց Արոն Զելեն, սակայն երկրորդ խաղակեսում հյուրերը շոկի ենթարկեցին մրցակցին ու երեք գնդակ ուղարկեցին Բենջամին Բուխելի պաշտպանած դարպասը։ Հյուրերի […]

Երեք խաղ, 19 գոլ. Նոր Զելանդիան ԱԱ-2026-ի որակավորման փլեյ-օֆֆ-ում է🎥

Նոր Զելանդիայի ազգային հավաքականը դուրս է եկել աշխարհի 2026 թ. առաջնության Ավստրալիայի և Օվկիանիայի գոտու որակավորման փուլի փլեյ-օֆֆ։ Այդ գոտու որակավորման երկրորդ փուլում նորզելանդացիներն ընդգրկված էին B խմբում և անցկացրած բոլոր երեք խաղերում հաղթել են` ընդհանուր 19:1 հաշվով։ Դարեն Բեյզլիի գլխավորած հավաքականը առաջին տուրում 3:0 հաշվով հաղթել է Տահիթիին։ Նորզելանդացիներից այդ երեք խաղերում 6 գոլ […]

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Լատվիայի դեմ խաղում` ըստ SofaScore-ի

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում, հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Լատվիային։ Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների` հեղինակավոր SofaScore վիճակագրական ընկերության կողմից այդ հանդիպման համար ստացած գնահատականները. Դարպասապահ – Օգնյեն Չանչարևիչ – 6,7։ Պաշտպաններ – Նաիր Թիկնիզյան – 7,2, Սերգեյ Մուրադյան – 7,2, Վարազդատ Հարոյան – 6,7, Գեորգի Հարությունյան – […]

Ֆրանսիան ռևանշի հասավ Իտալիայի նկատմամբ` հաղթելով արտագնա խաղում 🎥

Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երկրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում, Ֆրանսիայի հավաքականը Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց Իտալիայի դեմ։ «Եռագույնները» հանդիպման հենց մեկնարկից տիրեցին նախաձեռնությանն ու հաղթեցին 3:1 հաշվով։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Ադրիեն Ռաբիոն, իսկ մրցակցի դարպասապահ Գիլելմո Վիկարիոն դարձավ ինքնագոլի հեղինակ։ «Սկուադրա աձուրիի» միակ գնդակը խփեց Անդրեա Կամբիասոն։ Այսպիսով, ֆրանսիացիները […]

Հոլանդի ֆանտաստիկ բենեֆիսը. Նորվեգիան ջախջախեց Ղազախստանին 🎥

Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում, Նորվեգիայի հավաքականն Օսլոյում մրցեց Ղազախստանի դեմ։ «Վիկինգները» պարզապես փայլեցին` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։ Սոլե Սոլբակենի գլխավորած թիմից հերթական արդյունավետ խաղն անցկացրեց «Մանչեսթեր Սիթիի» գոլահար Էրլինգ Հոլանդը, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Նորվեգացիներից մեկական գոլ էլ խփեցին Ալեքսանդր Սորլոթն ու Անտոնիո Նուսան։ Այս խմբում կայացել է ևս […]

Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային` նվաճելով Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ-ի ուղեգիր 🎥

Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում, Հայաստանի հավաքականը Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում մրցեց Լատվիայի դեմ։ Համառ պայքարում անցած խաղում Հայաստանի հավաքականը Էդուարդ Սպերցյանի և Արթուր Միրանյանի խփած գոլերի շնորհիվ հաղթեց 2:1 հաշվով։ Լատվիացիներից աչքի ընկավ Ռոբերտ Ուլդրիկիսը։ Խմբի մյուս խաղում Հյուսիսային Մակեդոնիան 1:0 հաշվով հաղթեց Ֆարերյան կղզիներին։ Չորրորդ խումբի մրցաշարային աղյուսակը վերջնական […]

Էդուարդ Սպերցյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին Լատվիայի դեմ խաղում 🎥

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում, Ռիգայում հյուրընկալվելիս մրցում է Լատվիայի դեմ։ 48-րդ րոպեին Հայաստանի հավաքականից գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը` բացելով հաշիվը։

1 171 172 173 174 175 1,874