Author Archives: Miqayel

Ռոնալդուն հրաժարվել է աշխատավարձի մի մասից

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված շատ թիմեր թոփ ակումբներ ֆինանսական լուրջ հարված են կրում, այդ իսկ պատճառով «Յուվենտուսի» վինգեր Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է հրաժարվել իր աշխատավարձի մի մասից, որը կասզմում է մոտ 4 մլն եվրո։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, Կրիշտիանուն այս որոշմանը հանգել է ակումբի ավագներ Ջանլուիջի Բուֆֆոնի և Ջորջիո Կիելինիի հետ խոսակցությունից հետո։ Նշվում է, որ […]

Մի շարք հանրահայտ ֆուտբոլիստներ սափրել են իրենց գլուխը (լուսանկար)

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ինչպես գիտեք, եվրոպական ողջ ֆուտբոլային աշխարհը գտնվում է կարանտինում, իսկ ֆուտբոլիստները փորձում են հաղթահարել կարանտինային ձանձրույթը՝ փորձելով մասնակցել մի շարք Challenge-ների։ Եթե մի քանի օր առաջ համացանցում արդիական էր #StayAtHome՝ #ՄնաՏանը Challenge-ը, որի շրջանակում հայտնի ֆուտբոլիստները տեսանյութ էին նկարահանում, ընթացքում մաքրում էին ձեռքերը, ապա զուգարանի թղթով խաղում էին 21՝ հորդորելով մարդկանց մնալ […]

Աղբյուր․ «Հայնտի է դարձել, թե որ ակումբն է կանգնած ԱՊԼ-ի թոփ-10 ակումբների CAS դիմելու գաղափարի հետևում»

Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը գրեթե վստահ է, որ ԱՊԼ-ի թոփ-10 ակումբների՝ CAS դիմելու գաղափարի հետևում կանգնած է «Արսենալը»։ Ինչպես գիտեք, «քաղաքաբանկաները» ֆինանսական Fair-play-ի կանոնները խախտելու պատճառով ՈՒԵՖԱ-ի կողմից երկու տարով զրկվել են հաջորդ երկու տարում եվրագավաթներին մասնակցելու իրավիունքից։ Ակումբի ղեկավարությունն անմիջապես դիմել էր Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան`CAS՝ բողոքարկելով այդ որոշումը։ Քանի որ […]

ԱՊԼ-ի մի շարք ակումբներ դիմել են CAS, որպեսզի չեղարկվի Ման․Սիթիի բողոքարկումը

Անգլիական Պրեմիեր լիգայի թոփ-10 ակումբներից որոշները դիմել են Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան՝ CAS, որպեսզի անմիջապես չեղարկվի «Մանչեսթեր Սիթիի» բողոքարկումը։ Ինչպես գիտեք, «քաղաքաբնակները» ֆինանսական fair-play-ի կանոնները խախտելու համար փետրվարին երկու տարով զրկվել են եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված այդ գործի քննությունը ձգձգվում է, սակայն եվրագավաթային ուղեգրերի համար «Մանչեսթեր Սիթիի» հիմնական կակառակորդները դիմել են CAS, որպեսզի […]

Ալեքսանդր Չեֆերինը նշել է, թե մրցաշրջանը շարունակելու ինչ տարբերակներ են քննարկվում

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նշել է, թե ֆեդերացիայի ներսում մրցաշրջանը շարունակելու ինչ տարբերակներ են քննարկվում․ «Այժմ քննարկվում է երեք տարբերակ․հանդիպումները վերսկսել կա՛մ մայիսի կեսերից, կա՛մ էլ հունիսի սկզբին, մրցաշրջանը շարունակել հաջորդ մրցաշրջանի սկզբին, իսկ հաջորդը սկսել ավելի ուշ։ Մենք պետք է լավագույն տարբերակն ընտրենք առաջնությունների և ակումբների համար, սակայն պետք է նշեմ, որ եթե մրցաշրջանը […]

Չելսիի կիսապաշտպանը բուժվել է կորոնավիրուսից

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը տեղեկացրել է, որ ակումբի եզրային հարձակվող Կալում Հոդսոն-Օդոյին բուժվել է կորոնավիրուսից․ «Ես նրա հետ խոսել եմ հիվանդության առաջին շաբաթում։ Բարեբախտաբար նա շատ չտառապեց, և մենք ուրախ ենք, որ նա հաջողությամբ հաղթահարեց այդ ամենը, սակայն պետք նշեմ, որ տարօրինակ ժամանակներ են»,- անգլիացի մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Տեսադարան N11. Լացիո – Ինտեր?

Այսօր Տեսադարանի շարքում ներկայացնում ենք իտալական Ա սերիայի 2001/02 մրցաշրջանի վերջին՝ 34-րդ տուրի (այն ժամանակ Ա սերիան ներկայացնում էր 18 ակումբ) «Լացիո» – «Ինտեր»։ Այդ մրցաշրջանում չեմպիոնական անհավանական պայքար մղվեց։ Երեք թիմ մինչև վերջին տուրը հավակնում էին Սկուդետոյին։ Վերջին տուրից առաջ «Ինտերը» 69 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, «Յուվենտուսը» 68 միավորով երկրորդն էր, իսկ «Ռոման» […]

Իսպանացի մեկնաբանը պարապությունից մեկնաբանել է կնոջ առօրյա գործողությունները?

Ինչպես գիտեք, կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իսպանական Լա լիգան մարտի 8-ից անորոշ ժամանակով դադարեցվել է, քանի որ Իսպանիան համարվում է վարակի ամենամեծ օջախներից մեկը: Երկրում հաստատված է «կարմիր» գոտի, իսկ մարդիկ տներից կարող են դուրս գալ միայն չափազանց խիստ անհրաժեշտության դեպքում։ Վերջին օրերին համացանցում մի տեսանյութ է տարածվել, որտեղ իսպանացի մեկնաբաններից մեկը կարանտինի պայմաններում պարապությունից սկսել […]

Աղբյուր․ «Հայտնի է դարձել, թե երբ կվերսկսվի Լա լիգան»

Մարտի 26-ին Լա լիգայի ներկայացուցիչները և ֆուտբոլիստների արհմիությունը հանդիպում են ունեցել, որն անցել է տեսազանգի միջոցով։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջնության ընթացիկ մրցաշրջանի վերսկսման և հաջորդ մրցաշրջանի սկսման հավանական տարբերակները։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ընթացիկ մրցաշրջանը, որը կորոնավիրուսի կանխարգելման նպատակով անարոշ ժամանակով դադարեցվել է, կարող է վերսկսվել մայիսի կեսերին, իսկ հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերից։ […]

1 1,722 1,723 1,724 1,725 1,726 1,898