Author Archives: Miqayel

Անչելոտի․ «Զիդանը փոխեց պատկերացումներս ֆուտբոլի վերաբերյալ»

«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Sky Sports-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, թե «Յուվենտուսում» աշխատելու տարիներինն Զինեդին Զիդանը փոխել իր պատկերացումները ֆուտբոլի վերաբերյալ․ «Զիդանի հետ ես փորձում էի փոխել մարտավարական պատկերացումներս։ Զիդանն առաջին խաղացողն էր, ով ինձ հնարավորություն տվեց փոխել համակարգը և խաղալ այլ կերպ։ «Յուվենտուսում» անցկացրած առաջին մրցաշրջանում ես օգտագործում էի 3-4-1-2 սխեման, ինչի […]

Էրիկսենը ձմռանը մերժել է Բավարիայի առաջարկը

«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, երբ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանում էր «Տոտենհեմից», միլանյան ակումբի փոխարեն կարող էր հայտնվել «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է  La Gazzetta dello Sport-ը, «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում զանգահարել է խաղացողին և պատմել մարտավարական ծրագրերի մասին։ Հենց այդ պատճառով էլ Էրիկսենը մերժել է «Բավարիայի» առաջարկը։ Ներկա պահին […]

Ինտերը, Ռեալը և Բավարիան 2021 թվականին բարեգործական մրցաշար կանցկացնեն

Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, 2021 թվականին միլանյան ակումբի նախաձեռնությամբ բարեգործական մրցաշար կանցկացվի, որին կմասնակցեն նաև «Ռեալը» և «Բավարիան»։ Մրցաշարը կանվանվի «Եվրոպական համերաշխության գավաթ․ ֆուտբոլ հերոսների համար»։ Արդեն հայտնի է, որ «Ինտեր» – «Բավարիա» հանդիպումը կկայանա Միլանում, «Ռեալ» – «Ինտերը»՝ Մադրիդում, իսկ «Բավարիա» – «Ռեալը» խաղը՝ Մյունխենում։ Հաղորդվում է, որ խաղերի ժամանակացույցը կհրապարակվի ավելի […]

Լիվերպուլը լուրջ մրցակից ունի Վերների տրանսֆերի հարցում

«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները, հնարավոր է, կարիերան շարունակի իտալական Ա սերիայում։ Ինչպես տեղեկացնում է Calciomercato.com-ը, «Ինտերը» միացել է հարձակվողի համար մղվող պայքարին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացի հարձակվողը չի դիտարկում իտալական որևէ ակումբ տեղափոխվելու գաղափարը և պատրաստվում է տեղափոխվել Պրեմիեր լիգա։ Մինչև կորոնավիրուսի համավարակի ահագնացումը, «Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված էր հարձակվողի ծառայություններով և պատրաստ […]

Պոչետինո․ «Ես չեմ դադարում լաց լինել»

«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլից» կրած պարտության մասին․ «Մենք ակնհայտ ուժեղ էինք «Լիվերպուլից», և հնարավոր է, մենք արժանի էինք ավելի լավ արդյունքի, սակայն եզրափակիչում ամենակարևորը հաղթանակն է։ Խնդիրն այն չէ՝ արժանի՞ ես, թե՞ ոչ։ Ոչ ոք չի կարող նախապատրաստվել, որ խաղի մեկնարկից 30 վայրկյանց անց կարող […]

Մոուրինիոն պատմել է, թե տարիներ առաջ ինչ է ասել Գվարդիոլային ականջին

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է, թե տարիներ առաջ ինչ է ասել Պեպ Գվարդիոլայի ականջին։ Այդ դրվագը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 2009/10 խաղարկության «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակիչ հանդիպման պատասխան խաղում։ «Երբ Սերխիո Բուսկետսը գրեթե անգիտակից վիճակում ընկավ, ես գտնվում էի մեր և «Բարսելոնայի» պահեստայինների մեջտեղում՝ տեսնելով, թե ինչպես են Տիագո Մոտային հեռացնում խաղադաշտից։ Ես […]

Ինչու՞ է ձախողվել Վան Դեյկի տրանսֆերը Մանչեսթեր Սիթի

«Սելթիկի» նախկին գլխավոր մարզիչ Ռոննի Դեյլան պատմել է, թե ինչու է ձախվել այն ժամանակ դեռևս «Սելթիկի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի»։ «Արդյո՞ք կապի մեջ էի «Ման․ Սիթիի» հետ։ Այո՛, ես նրանց ասում էի, որ գնան նրա տրանսֆերը։ Ի պատասխան իմ առաջարկի՝ նրանք խնդրեցին պատմել Վիրջիլի լավագույն եվրագավաթային հանդիպման մասին, ինչից հետո նրանք կդիտարկեն […]

Սան-Սիրո մարզադաշտը, հնարավոր է, քանդվի

Իտալիայի մշակութային ժառանգությունը վերահսկող հանձնաժողովի խորհուրդը «Սան-Սիրո» մարզադաշտի հետ կապված որոշում է կայացրել։ Ինչպես տեղեկացնում է La Repubblica-ն, խորհրդի որոշմամբ մարզադաշտը չի համարվում Միլան քաղաքի պատմամշակութային ժառանգությունը։ Խորհրդն այդպիսի որոշումը բացատրում է հետևյալ կերպ․ մարզադաշտը 1990 թվականի աշխարհի առաջնությունից առաջ վերանորորգվել է, ինչի պատճառով չեն պահպանվել ճարտարապետական այն հանգույցները, որոնք կառուցվել էին 1925 թվականին և […]

Մինո Ռայոլան և Յուվենտուսը բանակցություններ են վարում

«Յուվենտուսը» բանակցություններ է սկսել աշխարհահռչակ իտալացի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Թուրինյան ակումբը ցանկանում է վերադարձնել Պոլ Պոգբային, ով դժգոհ է իր կարգավիճակից «Մանչեսթեր Յունայթեդում»։ 2016 թվականին ֆրանսիացի կիսապաշտպանը այդ պահին ռեկորդային 105 մլն եվրոյի դիմաց «ծեր սենյորայի» կազմից տեղափոխվեց «կարմիր սատանաների» շարքերը։ Նախորդ ամառվանից կիսապաշտպանը բացեիբաց հայտարարում է, որ ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, և […]

Դանիական ակումբն երկրպագուներին մարզադաշտ բերելու համար այլընտրանք է գտել

Եվրոպական ֆուտբոլը քիչ-քիչ վերադառնում ավելի քան 70 օրվա դադարից հետո։ Մայիսի վերջին, ավելի կոնկրետ՝ ամսի 28-ին, կվերսկսվի նաև Դանիայի Սուպերլիգան։ 21-րդ տուրից հետաձգված խաղում կմրցեն «Օրհունս» ու «Ռանդերսը»։ «Օրհուսը» երկրպագուներին մարզադաշտ բերելու համար հետաքրքիր ալընտրանք է գտել։ Դանիական ակումբն աշխարհում առաջինը մարզադաշտում կկառուցի վիրտուալ տրիբունա, որը կազմված կլինի 22 հսկայական էկրաններից։ Հանդիպման ընթացքում Zoom տեսահավելվածի […]

1 1,681 1,682 1,683 1,684 1,685 1,901