Author Archives: Miqayel

Լիսաբոնում խիստ բժշկական կանոնակարգ է գործելու

Այսօր՝ օգոոստոսի 12-ին, մեկնարկելու է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլը։ Ինչպես գիտեք, կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցաշարն անցկացվելու է Լիսաբոնում, իսկ դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ խաղից։ «Ութի եզրափակիչն» անցնելու բավականին խստացված բժշկական կանոնակարգով, որը բաղկացած է ոչ ավել, ոչ պակաս 31 էջից։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Լիսաբոնի լողափերը և տեսարժան վայրերը ֆուտբոլիստների համար փակ են […]

Կորոնավիրուսը հաղթահարած ՉԼ-ի 4 գերհզոր ինտրիգները

Ներկայացնում ենք տեսանյութ Չեմպիոնների լիգայի 4 գերզհոր ինտրիգների մասին։ Վերլուծություն այս մրցաշարում հանդես եկող բոլոր ակումբների վերաբերյալ։ Մանրամասն կվերլուծենք արդեն կայացած 4 դիմակայությունները, ինչպես նաև կխոսենք, հանելուկային սպասվող ինտրիգներից։ Ի՞նչ մարտավարական հնարքների շնորհիվ Պեպ Գվարդիոլան հաղթեց Զինեդին Զիդանին, ինչպե՞ս «Բավարիան» իսկական «մեքենայի» վերածվեց, ինչպե՞ս ֆանտաստիկ Լեո Մեսսին լուծեց «Նապոլիի» հարցերը, ի՞նչ պատճառով «Յուվեն» մրցաշարին հրաժեշտ […]

Օկամպոսը կրկին հերոսանում է 🎥

Եվրոպա լիգայի 2019/20 մրցաշրջանի շրջանակում ավարտվեց քառորդ եզրափակիչ փուլը։ «Սևիլիան» Դույսբուրգում մրցեց «Սևիլիայի» դեմ։ Խաղի մեծ մասում անդալուսական ակումբն ուներ լուրջ տարածքային և խաղային առավելություն, իսկ Նունու Էսպիրիտու Սանտուի սաները հիմնականում ապավինում էին հակագրոհների վրա։ Չնայած «Սևիլիայի» խաղային առավելությանը, սակայն, խաղը կարող էր լրիվ այլ ընթացք ունենար, եթե 13-րդ րոպեին «գայլերի» մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսը […]

Շախտյորը հիանալի մարզավիճակում է 🎥

Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության շրջանակում կայացան վերջին երկու քառորդ եզարփակիչ հանդիպումները։ «Շախտյորը» Գելզենկիրխենում մրցեց շվեյցարական «Բազելի» դեմ։ Լուիս Կաստրոյի սաները ողջ խաղի ընթացքում ունեին առավելություն՝ հաղթելով 4։1 հաշվով։ «Հանքափորների» կազմից գոլերի հեղինակներ դարձան Ժունիոր Մորաեսը, Թայսոնը, Ալան Պատրիկը և Դոդոն, իսկ «Բազելի» միակ գոլը խփեց Ռիկի վան Վոլֆսվինկելը։ Այսպիսով, ուկրաինական ակումբը պայքարը կշարունակի մրցաշարի կիսաեզրափակիչ […]

Մեսսին պենտհաուս է ձեռք բերել Միլանում

Ինչպես տեղեկացնում է  La Gazzetta dello Sport-ը՝ հղում կատարելով Sport Mediaset-ին, «Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Լեո Մեսսին Միլանում անշարժ գույն է ձեքռ բերել՝ գնելով խոշոր առանձնատուն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 32-ամյա ֆուտբոլիստը Torre Solaria երկնաքերի 37-րդ հարկում պենտհաուս է ձեռքբերել։ Այդ երկնաքերը գտնվում է «Ինտերի» գրասենյակի մոտ՝ Պորտա Նուովա թաղամասում։  Sport Mediaset-ը հաստատում է, որ Լեո Մեսսին այդ […]

Սետիենի որդին կովերից հարցրել է՝ արդյո՞ք Բարսան կհաղթի ՉԼ-ն, թե՞ ոչ🎥

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետինեի որդին՝ Լարոն, կատակել է կաված կատալոնական ակումբի՝ Չեմպիոնների լիգայում կատալոնական ակումբի հաղթելու հավանականության հետ։ Տղան կանգնել է արոտավայրում կովերի և ձիերի առջև՝ մտածելով, որ անչափ զվարճալի կլինի, եթե նա ինչ-որ բան հարցնի ընտանի կենդանիներից։ ««Բարսելոնան» կնվաճի՞ Չեմպիոնների լիգան, թե՞ ոչ»,- հարցրել է Լարո Սետիենը։ «Նրանք միանշանակ գիտեն, որ, այո՛»,- գրել […]

Հովհաննիսյանն ու Բիչախչյանն առերեսվեցին․ Բիչախչյանը՝ գեղեցիկ գոլի հեղինակ🎥

Սլովակիայի բարձրագույն առաջնության երկրորդ տուրի շրջանակում միմյանց դեմ են մրցում «Ժիլինան» և «Նիտրան»։ «Նիտրան» 1։2 հաշվով կամային հաղթանակ տարավ։ Երկու թիմերի կազմում էլ հայ ֆուտբոլիստներ են հանդես գալիս։ «Ժիլինայի» կազմում հանդիպման 45+1-րդ րոպեին փայլուն հարվածով գոլի հեղինակ դարձավ Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը՝ առաջ մղելով իր թիմին։ Վարդան Բիչախյանը նախորդ տուրում էլ դարձել էր […]

Վուլվզ – Սևիլիա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Այսօր՝ օգոստոսի 11-ին, կկայանան նաև Եվրոպա լիգայի վերջին երկու քառորդ եզրափակիչ հանդիպումները։ «Վուլվերհեմպտոնը» Դույսբուրգում կմրցի «Սևիլիայի» դեմ։ Այս դիմակայության հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի»։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Շանթ» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակն՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Ինտերը մտադիր է խառնել Ռոմայի խաղաքարտերը

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը, ով ավարտված մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ռոմայի» կազմում, հնարավոր է, մնա Իտալիայում, սակայն փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Sport Mediaset-ը, խաղացողի ծառայություններով սկսել է հետաքրքրվել նաև «Ինտերը»։ Միլանյան ակումբը անգլիացի կենտրոնական պաշտպանի համար պատրաստ է վճարել 20 մլն եվրո, իսկ ևս 5 մլն եվրո մանկունյական ակումբը կստանա որպես հավելավճար։ […]

ՄՅՈՒ-ն դիտարկում է Բարսելոնայի ֆուտբոլիստին վարձակալելու տարբերակը

«Մանչեսթեր Յունայթեդը» Ջեյդոն Սանչոյի չկայացած տրանսֆերից հետո սկսել է դիտարկել «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեին ձեռք բերելու տարբերակը։ Այդ մասին տեղեկացնում է ESPN-ը։ Ջեյդոն Սանչոն մնում է մանկունյական ակումբի տրանսֆերային հիմնական նպատակը, սակայն նրա բարձր տրանսֆերային արժեքն ակումբի ղեկավարությանը ստիպում է, որպեսզի նայեն նաև այլ խաղացողների։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յունայթեդն» արդեն բանակցություններ է վարել խաղացողի ներկայացուցիչների հետ։ […]

1 1,607 1,608 1,609 1,610 1,611 1,913