Պաշտոնական. Գևորգ Ղազարյանը վերադարձավ Փյունիկ
Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի հետ։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանարամասները չեն հաղորդվում։ Հիշեցնենք, որ Ղազարյանը հենց «Փյունիկի» սան է, որի կազմում հանդես է եկել 2006-2011 թթ. և ակումբի մարզաշապիկով անցկացրել է 158 հանդիպում` դառնալով 52 գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am