Author Archives: Miqayel

«Ես Կրիշտիանուն եմ և գնդակն ուղարկում եմ միայն դարպասը». The Athletic-ի հետաքրքիր բացահայտումը` կապված Ռոնալդուի հետ

Բրիտանական հեղինակավոր The Athletic պարբերականը հետաքրքիր պատմություն է հրապարակել` կապված Կրիշտիանու Ռոնալդուի և Անտոնիո Գոմեսի հետ, ով 2015-16 թթ. աշխատել է «Ռեալ Մարդիդի» համակարգում` որպես գլխավոր վերլուծաբան։ Աղբյուրի փոխանցմամբ` Գոմեսը «Ռեալի» մարզումների ժամանակ սիրում էր ֆուտբոլիստների հետ մի մրցույթ կազմակերպել, որը կոչվում է «Crossbar challenge»։ Այդ մրցույթի իմաստն այն է, որ մասնակիցները պետք է որքան […]

ԱՄՆ-ն դրամատիկ պայքարում հաղթեց Մեքսիկային` նվաճելով ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթը🎥

ԱՄՆ -ի Նևադա նահանգի Փարադայս քաղաքի «Էլիջենթ Սթեդիում» մարզադաշտում կայացավ Հյուսիսային Ամերկայի` ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու գավաթի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում մրցեցին Ամերիկայի ու Մեքսիկայի հավաքականները։ Հանդիպման առաջին կեսն անցավ փոխնիփոխ գրոհներով. երկու հավաքականներն էլ բավական ատիվ էին գործում և կարող էին բացել խաղի հաշիվը։ Հաջողությանն առաջինը մոտ էին «ացտեկները». 12-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո կարող էր […]

Տոկիո-2020. «Ճերմակ արջը» վստահ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ

Տոկիո-2020-ի շրջանակում, մինչև 97 կգ քաշային կարգում, իր հերթական գոտեմարտն անցկացրեց ըմբշամարտիյ Արթուր Ալեքսանյանը։ Մեր ըմբիշը 1/4 եզրափակչի շրջանակում մրցեց Ֆինլանդիան ներկայացնող Արվի Մարտին Սավոլայնենի դեմ և հաղթեց 5:1 հաշվով։ Ալեքսանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որի շրջանակում կմրցի իրանցի Սարվի Մոհամադհադիի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Տոկիո-2020. Չալյանը կիսաեզրափակչում է

Տոկիո-2020-ի շրջանակում, մինչև 77 կգ քաշային կարգում, իր հաջորդ գոտեմարտն անցկացրեց Կարապետ Չալյանը ։ Մեր մարզիկը 1/4 եզրափակչի շրջանակում մրցեց ռուս Ալեքսանդր Չեխիրկինի դեմ։ Ծանր պայքարում ընթացած գոտեմարտում` Չալյանը հաղթեց 2:1 հաշվով ու նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր։ Կիսաեզրափակչի շրջանակում մեր մարզիկը կմրցի Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մահմուդովի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը նույնպես վստահ հաղթանակով սկսեց

Տոկիո-2020-ի շրջանակում, մինչև 97 կգ քաշային կարգում, պայքարն սկսեց գործող օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը ։ Մեր մարզիկը 1/8 եզրափակչի շրջանակում մրցեց Ղրղստանի ներկայացուցիչ Յալգաշբայ Բերդիմուրադովի դեմ և խաղթեց 4:1 հաշվով։ Արթուր Ալեքսանյանը 1/4 եզրափակչի շրջանակում կմրցի ֆինն Արվո Մարտին Սավոլայնենի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Տոկիո-2020. Չալյանը մեկնարկեց հաղթանակով

Տոկիո-2020-ի շրջանակում, մինչև 77 կգ քաշային կարգում, պայքարն սկսեց ըմբշամարտիկ Կարապետ Չալյանը։ Մեր մարզիկը 1/8 եզրափակչի շրջանակում մրցեց Ուզբեկստանը ներկայացնող Ջալգասբայ Բերդիմուրատովի դեմ և հաղթեց 5:0 հաշվով։ Կարապետ Չալյանը 1/4 եզրափակիչի շրջանակում կմրցի Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն ներկայացնող Ալեքսանդր Չեխիրկինի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Լիլի հեքիաթը շարունակվում է. «շները» դարձան Ֆրանսիայի սուպերգավաթակիր🎥

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի «Բլումֆիլդ» մարզադաշտում կայացավ Ֆրանսիայի Սուպերգավաթի հանդիպումը, որի շրջանակում մրցեցին գործող չեմպիոն «Լիլն» ու գավաթակիր ՊՍԺ-ն։ Առաջին խաղակեսում, ճիշտ է, փարիզյան ակումբն ավելի շատ էր տիրում գնդակին (67%), սակայն «Լիլի» գրոհներն ավելի վտանգավոր և նախքան ընդմիջման գնալը Ժոսլեն Գուրվենեկի սաները բացեցին խաղի հաշիվը. 45-րդ րոպեին հիասքանչ գոլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Շեկան։ […]

Բարսելոնայից շուտով ևս մեկ ֆուտբոլիստ կհեռանա

«Բարսելոնայի» վինգեր Ալեքս Կոլյադոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի բելգիական «Բրյուգեի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռամանոն` հղում կատարելով իսպանացի լրագրող Ֆերնանդո Պոլոյին, 22-ամյա ֆուտբոլիստը 2021/22 մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի «Բրյուգեի» կազմում, սակայն բելգիական ակումբը գնման իրավունք չի ունենալու։ Հավելենք, որ Կոլյադոն հիմնականում հանդես է գալիս «Բարսելոնա Բ»-ի կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 83 հանդիպում` […]

Լիլ – ՊՍԺ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրոպական թոփ-5 ֆուտբոլային երկրներից առաջինը մրցաշրջանն սկսվում է Ֆրանսիայում։ Ֆրանսիայի Սուպերգավաթի շրջանակում Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի «Բլումֆելդ» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն գործող չեմպիոն «Լիլն» ու ՊՍԺ-ն։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Մրցող կողմերը հանդիպումն կսկսեն հետևյալ մեկնարմային կազմերով.

Արարատ-Արմենիան խոշոր հաշվով հաղթեց Ալաշկերտին🎥

Ինչպես գիտեք, մեկնարկել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր` 2021/22 մրցաշրջանը։ 1-ին տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ալաշկերտը» մրցեց «Արարատ-Արմենիայի» դեմ։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո Դմիտրի Գունկոյի սաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Ալաշկերտի» դարպասը։ «Արարատ-Արմենիայի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Վիլֆրիդ Էզան, Յուսուֆ Օդուբանջոն և Արտյոմ Ավանեսյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 1,465 1,466 1,467 1,468 1,469 2,100