«Վալենսիան» հաղթել է նաև «Սևիլիային»` կրկին բարելավելով մրցաշարային դիրքը 🎥
Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրում «Վալենսիան» «Մեստալիա» ստադիոնում մրցեց «Սևիլիայի» դեմ։ Հանդիպման ընթացքում դարպասի մեկ գրավում եղավ. «չղջիկները» հաղթեցին 1:0 հաշվով։ Կառլոս Կորբերանի գլխավորած թիմի հաղթական գոլը 45+4-րդ րոպեին խփեց Խավի Գեռան։ Տանտերերի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին հերթական տպավորիչ հանդիպումն անցկացրեց և կատարեց 5 սեյվ։ «Վալենսիան» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 37 միավորով բարձրացավ 12-րդ տեղ։ […]