ՄՅՈւ-ի հերոսական հաղթանակը, Սիթին դարձյալ հաղթեց «մինիմալով» (տեսանյութ)
ԱՊԼ-ի 29-րդ տուրի շրջանակում կայացան 5 հանդիպումներ:
«Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Բորնմութին»: Երկրորդ խաղում անընդմեջ «քաղաքայինները» հաղթեցին 1:0 հաշվով. միակ գոլը 55-ևրդ րոպեին խփել է Մարեզը:
«Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Սաութհեմփթոնին» և հաղթեց 3:2 հաշվով: 26-րդ րոպեին հյուրերը բացել են հաշիվը: 53-րդ րոպեին Պերեյրան հավասարեցրել է հաշիվը, իսկ մի քանի րոպե անց Լուկակուն առաջ մղել մանչեսթերյան թիմին: 75-րդ րոպեին հյուրերը հավասարեցրել են հաշիվը:
Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Լուկակուն հաղթական գոլն է խփել՝ ձևակերպելով դուբլ: Հարկ է նշել, որ ավելացված ժամանակում Պոգբան չի կարողացել հստակ իրացնել 11 մետրանոցը:
Զուգահեռաբար կայացած խաղերում «Բրայթոնը» 1:0 հաշվով հաղթել է «Հադերսֆիլդին», «Քրիստալ Փելասը» 3:1 հաշվով «Բարնլիին», իսկ «Վուլվերհեմփթոնը» 2:0 հաշվով «Քարդիֆին»:
«Մանչեսթեր Սիթին» 71 միավոր է վաստակում և առաջ անցնում տուրի հանդիպումը դեռ չանցկացրախ «Լիվերպուլից»: ՄՅՈւ-ն 58 միավորով բարձրանում է 4-րդ հորիզոնական: