Պաշտոնական. Անտոնիո Ռյուդիգերը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ

Պաշտոնական. Անտոնիո Ռյուդիգերը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ

02/06/2022 - 15:50

Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի հետ։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 4 տարով` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

Գերմանացի ֆուտբոլիստը սույն թվականի հունիսի 30-ից հետո դառնալու էր ազատ գործակալ, այդ պատճառով էլ «արքայական» ակումբի շարքերը համալրել է անվճար։

«Ռեալը» Ռյուդիգերին, որպես ակումբի նոր ֆուտբոլիստ, կներկայացնի հունիսի 20-ին։

Հավելենք, որ, ըստ որոշ տեղեկությունների, գերմանացի պաշտպանը մադրիդյան ակումբում տարեկան կվաստակի 11 մլն եվրո աշխատավարձ։

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 203 հանդիպում` դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023