Ռեալը լարված պայքարում հաղթեց Այաքսին, Տոտենհեմը չնկատեց Բորուսիային (տեսանյութ)

Ռեալը լարված պայքարում հաղթեց Այաքսին, Տոտենհեմը չնկատեց Բորուսիային (տեսանյութ)

14/02/2019 - 01:57

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի շրջանակում կայացան 2 հանդիպումներ:

«Այաքսը» «Յոհան Կրույֆ արենայում» հյուրընկալել էր «Ռեալին»: «Արքայական» ակումբը հաղթեց 2:1 հաշվով: Տանտերերը հիանալի առաջին խաղակես անցկացրին, որի վերջնամասում Տալյաֆիկոն գոլ խփեց, որը չհաշվվեց VAR համակարգով դիտելուց հետո:

60-րդ րոպեին Վինիսիուսի հիանալի խաղից հետո Բենզեման գնդակը մխրճեց դարպասում: 15 րոպե անց ձախ եզրից փոխանցումից հետո Զիեչը խփել է պատասխան գոլը: Հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Կարվախալի փոխանցումից հետո փոխարինման մտած Ասենսիոն խփել է հաղթական գոլը:

«Ռեալը» լուրջ առավելություն է ստանում պատասխան հանդիպումից առաջ:

Մյուս խաղում «Տոտենհեմը» հյուրընկալել էր Դորտմունդի «Բորուսիային»: Տանտերերը գերվստահ հաղթանակ տարան 3:0 հաշվով: Երկրորդ խաղակեսի մեկնարկում Սոն Հոն Մինը բացել է հաշիվը: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ հաշիվը կրկնապատկել է Վերտոնգենը, իսկ 4 րոպե առաջ՝ Լյորենտեն:

Դիմակայությունների պատասխան հանդիպումները կայանալու են մարտի 5-ին:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023