Վերլուծություն

Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը` նվիրված Կառլո Անչելոտիի ու Պեպ Գվարդիոլայի թոփ-5 տրանսֆերներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Blurb

Մրցաշարային աղյուսակներ


ԱԱ-2026. Հիասքանչ ֆուտբոլ Դալասում! Անգլիան գոլառատ խաղում հաղթեց Խորվաթիային 🎥

ԱԱ-2026-ի L խմբի առաջին տուրում Անգլիայի ազգային հավաքականը Դալասում 4:2 հաշվով հաղթեց Խորվաթիայի թիմին։

«Երեք առյուծներից» դուբլ գրանցեց Հարի Քեյնը, որը Մունդիալներում խփած գոլերի քանակը հասցրեց 10-ի։

Թոմաս Տուխելի գլխավորած թիմից աչքի ընկան նաև Ջուդ Բելինգհեմն ու Մարկուս Ռեշֆորդը։

Խորվաթներից գոլերը խփեցին Մարտին Բատուրինան ու Պետար Մուսան։

Անգլիացիները 3 միավորով գլխավորեցին L խմբի մրցաշարային աղյուսակը։ Խմբի մյուս խաղում կմրցեն Գանայի և Պանամայի հավաքականները, մեկնարկը` ժամը 3:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

ԱԱ-2026. Պորտուգալիան հիասթափեցրեց` չկարողանալով հաղթել ԿԴՀ-ին 🎥

ԱԱ-2026-ի K խմբի առաջին տուրում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ու Պորտուգալիայի ազգային հավաքականները ոչ-ոքի (1:1) գրանցեցին։

«Սելեսաոյից» հաշիվը 6-րդ րոպեին բացեց Ժոաու Նևեշը, որին մրցակիցը 45+5-րդ րոպեին պատասխանեց Յոհան Վիսայի դիպուկ հարվածով։

Պորտուգալիան, չնայած 75 տոկոս տարածքային առավելություն ուներ, բայց գործում էր շատ իներտ և միայն դարպասի գրավման դրվագում դիպուկ հարված կատարեց։

Պորտուգալիան ու ԿԴՀ-ն 1-ական միավոր վաստակեցին։ J խմբի մյուս խաղում կմրցեն Ուզբեկստանի և Կոլումբիայի հավաքականները, մեկնարկը` ժամը 6:00-ին։

Հիշեցնենք, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը Մունդիալին մասնակցում է 1974 թվականից ի վեր առաջին անգամ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

ԱԱ-2026. Պորտուգալիա – ԿԴՀ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր 📸

ԱԱ-2026-ի K խմբի առաջին տուրում Պորտուգալիայի ազգային հավաքականը կմրցի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության թիմի դեմ։

Հանդիպումը կմեկնարկի ժամը 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։

Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Պաշտոնական. Բեռնարդու Սիլվան` «Ռեալի» ֆուտբոլիստ 📸

Բեռնարդու Սիլվան տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2028թ. հուլիսի 1-ին։

Պորտուգալացի ֆուտբոլիստը 2017թ. հուլիսից հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիում», 460 խաղում գրանցել է 76 գոլ ու 77 ասիստ։ Նա մանկունիական գրանդից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակում։

Կարդացե՛ք նաև`

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

ԱԱ-2026. Ավստրիան դժվարությամբ հաղթեց Հորդանանին 🎥

ԱԱ-2026-ի J խմբի առաջին տուրում Ասվտրիայի ազգային հավաքականը Սան Ֆրանցիսկոյում 3:1 հաշվով հաղթեց Հորդանանի թիմին։

Ավստրիացիներից հաշիվը 21-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոմանո Շմիդտը։ «Ասպետները» 50-րդ րոպեին պատասխանեցին Ալի Օլվանի դիպուկ հարվածով։

Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը հաղթանակ կորզեց 76-րդ րոպեին Յազան Ալ Արաբի գրանցած ինքնագոլի շնորհիվ։

«Արծիվներից» հանդիպման վերջակետը 90+12-ին 11-մետրանոցից դրեց անվանի հարձակվող Մարկո Առնաուտովիչը։

Արգենտինան ու Ավստրիան 3-ական միավորով գլխավորում են J խմբի մրցաշարային աղյուսակը։ Ալժիրն ու Հորդանանը միավոր չունեն։

Երկրորդ տուրում խմբում կկայանան հետևյալ հանդիպումները.

  • Արգենտինա – Ավստրիա` 22.06, 21:00
  • Հորդանան – Ալժիր` 23.06, 7:00

Կարդացե՛ք նաև

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

ԱԱ-2026. Հոլանդը փայլում է. Նորվեգիան խոշոր հաշվով հաղթեց Իրաքին 🎥

ԱԱ-2026-ի I խմբի առաջին տուրում Նորվեգիայի ազգային հավաքականը J խմբի առաջին տուրում 4:1 հաշվով հաղթեց Իրաքի թիմին։

«Վիկինգներից» դուբլ գրանցեց Էռլինգ Հոլանդը, աչքի ընկավ նաև Լեո Օստիգորը, իսկ մրցակցի հարձակվող Այմեն Հուսեյնը ինքնագոլ գրանցեց։

Հուսեյնը գրավեց նաև մրցակցի դարպասը` խփելով Իրաքի միակ գոլը։

J խումբում 3-ական միավորով առաջատարը Նորվեգիան ու Ֆրանսիան են։ Իրաքն ու Սենեգալը միավոր չունեն։

Երկրորդ տուրում խմբում կկայանան հետևյալ հանդիպումները.

  • Ֆրանսիա – Իրաք` 23.06, 1:00
  • Նորվեգիա – Սենեգալ` 23.06, 4:00

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

ԱԱ-2026. Մեսին կրկնեց Կլոզեի պատմական ռեկորդը 📸

Լիոնել Մեսին Ալժիրի դեմ ԱԱ-2026-ի J խմբի առաջին տուրի խաղում (3:0) հեթ-տրիկ գրանցեց` հավասարվելով մրցաշարի պատմության մեջ լավագույն ռմբարկու Միրոսլավ Կլոզեին։

Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվողը Մունդիալներում խփած գոլերի քանակը հասցրել 16-ի։ Նա շրջանցեց Ռոնալդոյին (Բրազիլիա, 15), Գերդ Մյուլերին (Գերմանիա, 14), Կիլիան Մբապեին (Ֆրանսիա,14) և Ժյուսթ Ֆոնտենին (Ֆրանսիա, 13)։

Գերմաանցի Կլոզեն մրցաշարում նույնպես խփել է 16 գոլ։

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսին իր ցուցանիշին հասել է 27 խաղում, Կլոզեն` 24։

Կարդացե՛ք նաև

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

ԱԱ-2026. Մեսիի անհավանական բենեֆիսը! Արգենտինան խոշոր հաշվով հաղթեց Ալժիրին 🎥

ԱԱ-2026-ի J խմբի առաջին տուրում աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի ազգային հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Ալժիրի թիմին։

«Ալբիսելեստեից» ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց թիմի ավագ և առաջատար Լիոնել Մեսին։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը գրանցեց հեթ-տրիկ` խփելով իր թիմի բոլոր գոլերը։

Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը 3 միավորով գլխավորեց J խմբի մրցաշարային աղյուսակը։

Խմբի մյուս խաղում կմրցեն Ավստրիայի ու Հորդանանի հավաքականները, մեկնարկը` ժամը 8:00-ին։

Կարդացե՛ք նաև

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մբապեն` Ֆրանսիայի հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու 📸

Կիլիան Մբապեն Սենեգալի թիմի դեմ ԱԱ-2026-ի I խմբի առաջին տուրի խաղում (3:1) դուբլ գրանցեց` դառնալով Ֆրանսիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու։

Մադրիդի «Ռեալի» հարձակվողը «Եռագույնների» կազմում խփած գոլերի քանակը հասցրեց 58-ի` շրջանցելով Օլիվիե Ժիրուին։ Վերջինը 57 գոլով երկրորդն է։

27-ամյա Մբապեն իր ցուցանիշին հասել է 99 խաղում, իսկ Ժիրուն` 137։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026