Ալաշկերտը քարը քարի վրա չթողեց Արսենալ Տիվատին` դուրս գակով ԿԼ որակավորման երկրորդ փուլ🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցեց Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։
Պատասխան խաղում Վահե Գևորգյանի թիմը հենց սկզբից տիրեց նախաձեռնությանն ու մրցակցին ջախջախեց 6:1 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ «Ալաշկերտի» հարձակվող Ագդոն Մենեզեսը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Մեկ գոլ էլ խփեցին Եիսոն Ռասինեսը, Սերոբ Գրիգորյանն ու Անան Մենսահը։
«Արսենալի» միակ գոլը խփեց Բոբան Ջորջևիչը։
Այսպիսով, «Ալաշկերտը» դիմակայությունում հաղթեց ընդհանուր 7:2 հաշվով` դուրս գալով Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ, որի շրջանակում մրցելու է հունգարական «Դեբրեցենի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ագդոն Մենեզես, Ալաշկերտ, Արսենալ Տիվատ, Կոնֆերենցիաների լիգա, Վահե Գևորգյան