Պաշտոնական. Ալեքսիս Մաք Ալիսթերի եղբայրը համալրեց բելգիական ակումբի շարքերը
Ինչպես տեղեկացնում է Բելգիայի Պրո լիգան ներկայացնող «Յունիոն Սեյնթ Ժիլուազի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Արգենտինոս Խունիորսի» կենտրոնական պաշտպան Կևին Մաք Ալիսթերին։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ «Յունիոնը» գործարքի դիմաց վճարել է 1,5 մլն եվրո։
25-այմա արգենտինացի ֆուտբոլիստն «Արգենտինոս Խունիորսի» սան է, որի կազմում անցկացրել է 157 հանդիպում` դառնալով 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ Կևին Մաք Ալիսթերը «Լիվերպուլի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերի ավագ եղբայրն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսիս Մաքալիսթեր, Արգենտինայի հավաքական, Արգենտինոս Խունիորս, Բելգիական Պրո Լիգա, Լիվերպուլ, Կևին Մաք Ալիսթեր, Ունիոն Սենթ Ժիլուա, տրանսֆերներ