Կավանին բանակցություններ է վարում հավանական նոր ակումբի հետ
«Վալենսիայի» հարձակվող Էդինսոն Կավանին, հնարավոր է, շուտով նոր ակումբ ունենա։
Ինչպես տեղեկացնում է TyC Sports-ն, ուրուգվայցի հարձակցողը բանակցություններ է վարում «Բոկա Խունիորսի» հետ։
Կողմերը քննարկում են 1-2 տարվա պայմանագիր կնքելու տարբերակը։
Նշվում է, որ «Էլ Մատադորն» ունի նաև կարիերիան հայրենիքում շարունակելու հնարավորություն։
36-ամյա հարձակվողին առաջարկ է կատարել նաև Մոնտեվիդեոն ներկայացնող «Նասիոնալը», սակայն Կավանին հակված է տեղափոխվել «Բոկա Խունիորս»։
Հավելենք, որ Էդինսոն Կավանին «Վալենսիայի» շարքերը համալրել է 2022 թ. ամռանը, որի կազմում անցկացրել է 28 հանդիպում` դաենալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բոկա Խունիորս, Էդինսոն-Կավանի, Նասիոնալ, Վալենսիա, տրանսֆերներ