Լիվերպուլը խոշոր տրանսֆեր է ավարտին հասցրել
«Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային կարիերան կշարունակի «Լիվերպուլի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։
Մերսիսայդյան ակումբն ակտիվացրել է հունգարացի ֆուտբոլիստի գործող պայմանագրով առկա հրաժարագնի կետը, որը 70 մլն եվրո է։
Նշենք, որ 22-ամյա կիսապաշտպանի հրաժարագնի կետն ուժի մեջ էր մինչև սույն թվականի հուլիսի 30-ն, այդ պատճառով էլ «կարմիրները» շտապում էին գործարքն ավարտին հասցնել որքան հնարավոր է շուտ։
«Լիվերպուլն» ու Սոբոսլային նաև անձնական պայմանագիր են համաձայնեցրել, որի մանրամասները չեն հաղորդվում։
հավելենք, որ Դոմինիկ Սոբոսլային «Լայպցիգի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. հունվարից` անցկացրած 91 խաղում դառնալով 20 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դոմինիկ Սոբոսլայի, Լայպցիգ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո