Լապորտան նշել է, թե որ ֆուտբոլիստներն են Բարսելոնայի համար անձեռնմխելի
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան նշել է, թե որ ֆուտբոլիստները ներկա պահին ենթակա չեն վաճառքի.
«Նախորդ տարի Ֆրենկի դե Յոնգի դիմաց մեզ առաջարկում էին 100 մլն եվրո։
Առաջարկներ ենք ստացել նաև Պեդրիի, Ռոնալդ Արաուխոյի, Անդրեաս Քրիստենսենի և Անսու Ֆաթիի վերաբերյալ, սակայն կան խաղացողներ, որոնք չեն վաճառվում։
Նրանք են մեր ակումբի ներկան ու ապագան»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեաս Քրիստիենսեն, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Պեդրի, Ռոնալդ Արաուխո, տրանսֆերներ, Ֆրենկի-դե-Յոնգ