Բրոզովիչը մոտ է Ինտերից հեռանալուն
«Ինտերի» կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, կողմերն արդեն այսօր` հունիսի 26-ին, պետք է ավարտին հասցնեն գործարքը։
Սպասվում է, որ սաուդարաբական ակումբը գործարքի դիմաց «ներաձուրիներին» կվճարի 23 մլն եվրո։
Նշվում է, որ խորվաթ ֆուտբոլիստը «Ալ Նասրի» հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 20 մլն եվրո։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ «Ալ Նասրի» պատվիրակությունն այժմ Միլանում է և գործարքն իրականացնելու համար պատրաստվում են բանակցությունները շարունակել «Ինտերի» հետ։
Հաղորդվում է նաև, որ միլանյան ակումբը նույնպես կողմ է վաճառել 30-ամյա ֆուտբոլիտին, և այժմ շատ բան կախված է վերջինիս որոշումից։
Հիշեցնենք, որ «Ալ Նասրի» կազմում հանդես է գալիս նաև Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ վերջերս ակումբն ավարտին է հասցրել «Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիշեի տեղափոխության գործարքը։
Հավելենք, որ Մարցելո Բրոզովիչն «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2015 թ. հունվարից` անցկացրած 330 խաղում դառնալով 31 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Մարսելո Բրոզովիչ, Ջանլուկա դի Մարցիո, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո