Խավի Ալոնսոն հայտնվել է Բավարիայի shortlist-ում
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, «Լիվերպուլի», «Ռեալի» և «Բավարիայի» նախկին հենակետային կիսապաշտպան Չաբի Ալոնսոն կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիան», որը վերջերս է հեռացրել գլխավոր մարզիչ Նիկո Կովաչին։
Ալոնսոն ներկա պահին մարզում է «Ռեալ Սոսիեդադ» երկրորդ թիմը։ Հիշեցնենք, որ 2014-17 թթ․ Ալոնսոն հանդես է եկել «Բավարիայի» կազմում։
Ըստ տեղեկությունների՝ մյունխենյան ակումբը գլխավորելու գլխավոր թեկնածուն մնում է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։
# Բավարիա, Խավի Ալոնսո