Անգլիական գրանդը Վլահովիչի տրանսֆերի դիմաց 80 մլն եվրո է առաջարկել Յուվենտուսին
«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է ESPN-ը, սերբ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Չելսին»։
Աղբյուրի փոխանցմամբ` «ազնվականները» 23-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց «բյանկոներիներին» առաջարկել են 80 մլն եվրո։
Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբն ամեն ինչ անելու է` Վլահովիչին ձեռք բերելու համար, ում խաղին հետևում է դեռևս «Ֆիորենտինայում» հանդես գալու տարիներից։
Հատկանշական է, որ սերբ ֆուտբոլիստը նույնպես կողմ է հեռանալ «Յուվենտուսից» ու համալրել «Չելսիի» շարքերը. նա դժգոհ է «բյանկոներիների» կազմում իր կարգավիճակից, քանի որ հաճախ է հանդիպումների ժամանակ մնում պահեստային նստարանին կամ դրանց ընթացքում փոխարինվում։
Հաղորդվում է, որ «թոշակառուների» ղեկավարներն ակումբի հաջորդ հավանական գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին խոստացել են բարձրակարգ հարձակվող ձեռք բերել, որի հիմնական թեկնածուն հենց Վլահովիչն է։
Հավելենք` ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա ծառայություններով, բացի «Չելսիից», հետաքրքրված են նաև , «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» և «Նյուքասլը», իսկ «Յուվենտուսը» նրա վաճառքից ցանկանում է վաստակել նավազագույնը 60-70 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դուշան Վլահովիչ, Յուվենտուս, Չելսի, տրանսֆերներ