Պեդրի. «Նախընտրում եմ, որ Սիթին հաղթի Ռեալին»
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին նշել է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում նախընտրում է, որ «Մանչեսթեր Սիթին» հաղթի «Ռեալ Մադրիդին».
«Նախընտրում եմ, որ հաղթի «Սիթին» «Ռեալին» ու դուրս գա եզրափակիչ։ Առաջին հերթին, ինձ դուր է գալիս Գվարդիոլայի ֆուտբոլը»,- իսպանացի կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» դիմակայության առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը։
Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 17-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեդրի, Պեպ Գվարդիոլա, Ռեալ Մադրիդ