Չելսին վերջապես հաղթում է` առվաելության հասնելով Բորնմութի նկատմամբ 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Բորնմութի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ «ազնվականները» վերջապես ընդհատեցին անհաջող հանդիպումների շարքը և հաղթեցին 3:1 հաշվով։
Լոնդոնյան ակումբի գոլերը խփեցին Կոնոր Գալահերը, Բենուա Բադիաշիլեն ու Ժոաու Ֆելիքսը։
Տանտերերի կազմից էլ աչքի ընկավ Մաթիաս Վինիան։
Նշենք, որ «թոշակառուները» մինչ այս պարտվել էին նախորդ 6 պաշտոնական խաղերում, իսկ առհասարակ վերջին հաղթանակը տոնել էին սույն թվականի մարտի 11-ին` Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության հասնելով «Լեսթերի» նկատմամբ։
Հատնշական է, որ «Չելսին» նաև առաջին հաղթանակը տոնեց գլխավոր մարզչի պաշտոնակատար Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ։
Այս հաղթանակից հետո «ազնվականները» վաստակեցին 42 միավոր` բարձրանալով 11-րդ հորիզոնական։
«Բորնմութը», 39 միավորով, 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բենուա Բադիաշիլե, Բորնմութ, Ժոաո Ֆելիշ, Կոնոր Գալահեր, Մաթիաս Վինյա, Չելսի, Ֆրենկ-Լեմպարդ