Սելարայանի կրնկով կատարած հիասքանչ գոլային փոխանցումն ու գոլը 11-մետրանոցից Ռեալ Սոլթ Լեյքի Սիթիի դեմ խաղում🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 6-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Ռեալ Սոլթ Լեյք Սիթիին»։
«Կալամբուսի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Լուկաս Սելարայանը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Նախ 30-ամյա ֆուտբոլիստը 14-րդ րոպեին կրնկով կատարած հիասքանչ փոխանցումով օգնեց աչքի ընկնել Էյդեն Մորիսին, ապա 41-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Սելարայանը դաշտում անցկացրեց 74 րոպե` դաշտում տեղը զիջելով Յաու Եբոային։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում հայազգի ֆուտբոլիստն անցկացրած 5 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
«Կալամբուս Քրյուն» վաստակեց 10 միավոր և ՄԼՍ-ի Արևելյան կոնֆերենցիայում զբաղեցնում է 4-րդ հորիզոնանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկաս Սելարայան, Կալամբուս Քրյու, ՄԼՍ