Իսպանական կրքեր «Սան Մամեսում». Բարսելոնան դժվարությամբ հաղթեց Ատլետիկին🎥
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։
Բավական համառ պայքարում ընթացած խաղում Խավիի թիմը հաղթեց 1:0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը 45+1-րդ րոպեին խփեց Ռաֆինիան։
Նշենք, որ 88-րդ րոպեին բասկյան ակումբը խփեց պատասխան գոլը, սակայն գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն Ինիակի Վիլիամսի խփած գոլն Իկեր Մունիայինի ձեռքով խաղի պատճառով չեղարկեց։
90+4-րդ րոպեին էլ Էռնեստո Վալվերդեի թիմն աչքի ընկնելու ֆանտաստիկ պահ ուներ, սակայն Յուրի Բերչիչեի հարվածից հետո «Բարսային» փրկեց դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, իսկ վրա հասած Գորկա Գուրուսետայի հարվածից հետո գնդակը դարպասաձողի օգնությամբ դատարկ դարպասից հեռացրեց Մարկոս Ալոնսոն։
Այսպիսով, Խավիի թիմը հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 65 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Ատլետիկը», 33 միավորով, 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա, Էռնեստո-Վալվերդե, Իկեր Մունիային, Ինյակի Վիլիամս, Լա-լիգա, Խավի, Խեսուս Խիլ Մանսանո, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Ռաֆինյա-Լիդս