Ինչ հանդիպումներ դիտել այսօր
Գավաթային երեկո Անգլիայում և Գերմանիայում, «Ռեալը» կփորձի հետ չմնալ «Բարսայից», Ա Սերիայում «Նապոլին» սեփական հարկի տակ քննություն կհանձնի «Ատալանտային», իսկ ինչպես միշտ «Վալենսիան» ու «Սևիլիան» խոստանում են դրամատիկ պայքար։
Իչպես գիտենք՝ Carabao Cup-ը, նույն ինքը՝ Անգլաիյի լիգայի գավաթն, իր նշանակությամբ զիջում է Անգլիայի գավաթին։ Սակայն, վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ԱՊԼ-ի գրանդ ակումբները սկսել են այս մրցաշարին բավականին լուրջ մոտենալ։ Եվ այսօր երեկոյան երկու սուպեր հանդիպում է մեզ սպասովում։
Նախ «Լիվերպուլը» «Էնֆլիդում» կընդունի ոչ այնքան լավ օրեր ապրող «Արսենալին»։ Հանդիպման մեկնարկը սպասվում է Երևանի ժամանակով 23։30-ին։ Հավանական է, որ երկու թիմերի մարզիչներն էլ դիմեն որոշակի ռոտացիաների, քանի որ ծանր հանդիպումենր են ունեցել հանգստյան օրերին։ Սպասվում է, որ հանդիպումը բաց կթողնեն Մոհամեդ Սալահն ու Վիրջիլ վան Դեյկը, իսկ «Արսենալից» Գրանիտ Ջական, Պիեր-Էմերիկ Օբամեյանգն էլ հավանաբար խաղը չի սկսի մեկնարկային րոպեներից։
Այդ հանդիպման մեկնարկից րոպեներ անց՝ Երևանի ժամանակով 0։05 րոպեին, Լոնդոնում իրար դեմ դուրս կգան «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Եթե հաշվի առնենք, որ երկու թիմերն էլ այս մրցաշրջանում ԱՊԼ-ը հաղթելու կամ որևէ եվրոգավաթ նվճաելու շանսերը բավականին քիչ են, ապա այս մրցաշարում հաջողությունը կարող է դրական արդյունք համարվել, այդ իսկ պատճառով էլ երկու թիմերից էլ սպասվում է այս հանդիմնաը լուրջ մոտեցում։ Սպասվում է, որ, ի տարբերություն «Լիվերպուլի» և «Արսենալի», Ֆրենկ Լեմպարդն ու Օլե Գունար Սուլշերն այսօր այդքան էլ շատ ռոտացիաների չեն դիմի և խաղադաշտ դուրս կգան մեկնարկային կազմերով։
«Չելսին» բոլոր մրցաշարերում հաղթել է անցկացրած իր վերջին 7 հանդիպումներն, իսկ «Յունայթեդը» վիքենդին վերջապես ԱՊԼ-ի շրջանակներում արտագնա հաղթանակ տարավ՝ կոտրելով «Նորվիչի» դիմադրությունը։ Այսպիսով, կհանդիպենք «Սթեմֆորդ Բրիջում» այսօր ուշ երեկոյան՝ 00։05։
Գերմանիայի գավաթը նոր-նոր է թափ հավաքում, սակայն արդեն 1/16 եզրափակչից երկու «Բորուսիաներից» մեկը կլքի պայքարը։ Առաջնությունը հիանալի մեկնարկած մյունխենգլադբախցիները հյուր կգնան Դորտմունդի իրենց համամանուն թիմին։
2015 թվականի ապրիլի 11․ սա այն ամսաթիվն է, երբ Մյունխենգլադբախի «Բորուսիային» հաջողվել է վերջին անգամ կոտրել դեղինների դիմադրությունը։ Այդ հանդիպումից հետո «Բորուսիաները» միմյանց դեմ են դուրս եկել 9 անգամ և 9 դեպքում էլ հաղթող են դուրս եկել «մեղուները»։
Իհարկե, այս փաստը Լուսիեն Ֆավրի սաներին տալիս է ֆավորիտի կարգավիճակ, սակայն Գերմանիայ գավաթը միշտ աչքի է ընկնում իր անկախատեսելիությամբ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։
Լա Լիգայում երեկ մեկնարկեց 11-րդ տուրը։ Այսօրվա matchday-ից կարելի է առանձնացնել երկու հանդիպում, որոնք արժանի են ուշադրության։ Նախ Երևանի ժամանակով 22։00-ին «Մեստալիա» մարզադաշտում «Վալենսիան» կընդունի «Սևիլիային»։
Մարսելինո Գարսիա Տոռալի հեռանալուց հետո, «Վալենսիան» չի կարողանում ցուցադրել այն խաղը, որը ցույց էր տալիս իսպանացի մասնագետի գլխավորությամբ։ «Չղջիկներն» հայտնվել են մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում և նրանց օդի ու ջրի պես են հարկավոր միավորներ՝ եվրոգավաթային պայքարում մնալու համար։
«Սևիլիան» Խուլիեն Լոպետեգիի գլխավորությամբ երկակի տպավորություն է թողնում։ Միջակ թիմերի դեմ հանդիպումներում գրեթե խնդիրներ չի ունենում անդալուսական ակումբն, իսկ «Ռեալի» կամ «Բարսայի կարգի թիմերի դեմ հանդիպումներում ոչնչով աչքի չեն ընկնում։ Սակայն, ներկա պահին Լոպետեգիի սաները 5-րդ հորիզոնականում են և պայքարում են լավագույն քառյակ մտնելու համար։
Իսկ Մադրիդի «Ռեալն» այսօր Երևանի ժամանակով 00։15 սեփական հարկի կընդունի հետնապահ «Լեգանեսին» և կփորձի հետ չմնալ «Բարսելոնայից»։ Դրսում արդեն գրեթե նոյեմբեր ամիսն է, սակայն «Լեգանեսը» միայն նախորդ տուրում է տարել իր առաջին հաղթանակը։ Չնայած Գարեթ Բեյլի և Խամես Ռոդրիգեսի բացակայությանն, այսօր Զիդանի սաները պարտավոր են հաղթել մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում գտնվող թիմին։
Նշենք, որ այս երկու հանդիպումներն էլ կցուցադրվեն «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերով։
Ա Սերիայի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակներում իրար դեմ դուրս կգան առաջնության 3-րդ և 4-րդ թիմերը։ Յուրաքանչյուր մրցաշրջանի մեկնարկից առաջ «Նապոլին» չեմպիոնական մրցավազքում համարվում է «Յուվենտուսի» հիիմնական մրցակիցը, սակայն այս մրցաշրջանում Կառլո Անչելոտիի սաները աչքի են ընկնում անկայուն և անվստահ խաղով։ Նեապոլիտանական ակումբն իր ներուժի համեմատ բավականին քիչ գնդակներ է հեղինակում՝ 9 խաղում հեղինակելով ընդամենը 18 գնդակ։
Իսկ «Ատալանտան», ընդհակառակը, կարծես թե շարունակում է նախորդ մրցաշրջանը՝ ցուցադրելով գերարդյունավետ խաղ։ Թվում էր՝ Դուվան Սապատայի վնասվածքը կարող է իր ազդեցությունն ունենալ այդ արդյունավետության վրա, սակայն նախորդ տուրում 7։1 հաշվով «Ուդինեզեին» հաղթելուց հետո, կարծիքները լրիվ փոխվեցին։ Այս ամենը հաշվի առնելով, Ջամպիերո Գասպերինիի սաներին կարելի է ֆավորիտ համարել այսօրվա խաղում։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։
# Carabao Cup, Ա-սերիա, Գերմանիայի գավաթ, Լա-լիգա