Բարսելոնան հետաձգված խաղում անչափ կարևոր հաղթանակ տոնեց Բետիսի նկատմամբ
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Բետիսի» դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո «բլաուգրանան» երկու գնդակ ուղարկեց անդալուսական ակումբի դարպասը, իսկ սեփականը բաց թողեց միայն մեկը` հաղթելով 2:1 հաշվով։
Խավիի թիմի կազմից աչքի ընկան Ռաֆինիան ու Ռոբերտ Լևանդովսկին։
«Բետիսի» գոլն էլ, որպես ինքնքնագոլ, գրանցվեց Ժյուլ Կունդեի անվան դիմաց։
Նշենք, որ կատալոնական ակումբը բոլոր մրցաշարերի շրջանակում տոնեց արդեն 9-րդ անընդմեջ հաղթանակը։
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 50 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Բետիսը», 31 միավորով, 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բետիս, Ժյուլ Կունդե, Լա-լիգա, Ռաֆինյա-Լիդս, Ռոբերտ-Լևանդովսկի